Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/256

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

՛ Պարսկաստանի իշխող։ Այդ միջոցներում նրա մոտ իբրև պատանդ Շիրազ քաղաքում պահվում էր ներքինիացրած Աղա֊Մամադ-խանը, որր վերոհիշյալ Մուհամեդ-Հասան-խանի որդին էր, ցեղով ղաջար, իսկ տեղով մազանդարաանցի:

Քերիմ֊խանի մահից հետո (1779) Աղա֊Մահմադ֊խանը փախավ Շիրազից, և տալով Մազանդարանի կողմերը, հավաքեց իր շուրջը մեծ բազմություն, ապստամբվեցավ և տիրելով Արաղստանին, իրան պարսից թագավոր հրատարակեց, Թեհրան քաղաքը իր համար աթոռանիստ ընտրելով[1]։

1795 թվի գարնանը Աղա֊Մահմադ֊խանը Թեհրանից արշավանք գործեց դեպի Ատրպատական, նվաճեց այդ պարսկական ընդարձակ նահանգը, տիրեց Թավրիզը և ուրիշ շատ քաղաքներ, հետո իր եղբայր Ալի֊Ղուլի֊խան սարդարին ուղարկեց դեպի Երևանի կողմը։ Այդ վերջինը, տիրելով Նախիջևանը, նույն տարվա հուլիս ամսում, բանակ դրեց Երևանի պարսիկների մոտ։ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը, սարսափելով նրա մոտ եկավ և ներկայացնելով ծանրագին ընծաներ, աղաչում էր խնայել իր վանքը։ Ներքինի շահի եղբայրը պատվով ընդունեց կաթողիկոսին, խոստանալով, թե ոչ հայերին և ոչ վանքին վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին, ինչպես միշտ եղել են։ Երևանը առանց պատերազմի անձնատուր եղավ, տեղային խանը իր կնոջը և որդիներին պատանդ տալով, հպատակություն խոստացավ։ Այդ միջոցին ինքը Աղա֊Մամհադ֊խանը, ուրիշ ճանապարհով դիմում էր դեպի Ղարաբաղի կողմերը, որ այնտեղից անցկենա թիֆլիս։ Նա Խուդափիրինի կամրջով անցավ Երասխ դետը և լուր տվեց եղբորը, որ դադարեցնե արշավանքը Երևանի կողմով և շտապեց իր մոտ։ Երկուսի նպատակն էլ այն էր, որ նվաճեին Վրաստանը, պատմեին Հերակլ իշխանին։

Պետք է ի նկատի ունենալ, որ Վրաստանը այն ժամանակ և նրանից առաջ, ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի պարսկական նահանգ, որ հարկ էր վճարում Պարսկաստանին։ Նրա մի մասը օսմանցիների ձեռքումն էր և Ախալցխայի մեջ նստած էր թուրք փաշա։ Իսկ երբ Հերակլը, պարսիկներից ազատվելու համար, Վրաստանը դրեց ռուսների հովանավորության ներքո,— նրա վարմունքը իհարկե, չէր կարող չդրդել պարսից շահի բարկությունը, որը ճանաչում էր Վրաստանը իբրև պարսից պետության մի

  1. Աղա-Մամաղ֊խանի տոհմից սկսվեցավ Պարսկաստանի այժմյան թագավորող տան գահակալությունը