Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/257

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասը, իսկ վրաց իշխաններին՝ իրրև պարսից Դռնից նշանակված կառավարիչներ կամ վալիներ:

Աղա—Մամադ—խանրը մտադիր էր անցկենալ դեպի Թիֆլիս, Ղարաբաղի և Գանձակի գավառների միջով։ Ահարկու ներքինիի արշավանքը մի նոր և ամենասաստիկ հարված պիտի տար Ղարաբաղի մելիքների նպատակներին և միանգամայն պիտի ոչնչացներ նրանց ունեցած հույսերը իրանց հայրենիքի ազատության մասինւ Նրանք վաղուց իմացում էին տվել ռուսաց կառավարությանը ներքինիի դեպի Հայաստան և դեպի Վրաստան կատարելիք արշավանքի մասին[1]։ Թեև կոմս Գուդովիչին հրամայված էր հայերին և վրացիներին օգնության հասնել, բայց Աղա—Մամադ—խանի բանակն արդեն դրած էր Շուշի բերդի մոտ, իսկ կոմսը տակավին չէր հայտնվել։

Պետք չէ մոռանալ, Աղա—Մամադ—խանը, թեև սիրում էր իր նախկին «խան» տիտղոսով կոչվել, բայց նա արդեն Պարսկաստանի ինքնակալ շահն էր: Նրան հայտնի էին Ղարաբաղի մելիքների ձգտումները, նրանց հարաբերությունները ռուսների հետ և այդ վերջինների խոստմունքները հայերի վերաբերությամբ և այլն։ Նրան հայտնի էին նաև Իբրահիմ—խանի բռնակալությունը և նրա գործ դրած բարբարոսությունները հայերի դեմ։ Այդ էր պատճառը, որ դեռ Երասխ գետից չանցած, նա հրաման ուղարկեց Ղարաբաղի մելիքներին, հրավիրելով նրանց, որ խոնարհվեն իրան, խոստանալով, որ ինքը կվերահաստատե նրանց իրանց վաղեմի իշխանությունների և արտոնությունների մեջ, և կոչնչացնե Իբրահիմ—խանին։

Աղա—Մամադ—խանը թեև բարբարոս, բայց միևնույն ժամանակ խելացի և քաղաքագետ մարդ էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ հայերի առաջնորդությամբ ռուսները ավելի հեշտությամբ կարող էին մուտք գործել իր տերության մեջ,— ուրեմն հայոց մելիքներին գոհացնելով, նա կփակեր ռուսների հառաջադիմության ճանապարհը դեպի Պարսկաստան։

Բայց հայոց մելիքները ավելի բարվոք համարեցին հավատարիմ մնալ ռուսներին, և Աղա—Մամադ—խանին ընդդիմադրելու

  1. Աղա-Մամադ-խանը մի քանի անգամ պատրաստվեցավ աշավանք գործելու դեպի Հայաստան և Վրաստան, բայց ժամանակ չունեցավ անցնելու Երասխ գետը, որովհետև ամեն անգամ Պարսկաստանի խորքերում նորանոր ապստամբություններ էին ծագում և նա ստիպված էր լինում հետ դառնալ, ապստամբությունները զսպելու համար