Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

զանազան գեներալների արշավանքների դեպի Ղարաբաղի կողմերը. դրանց մեջ հետաքրքիր են՝ իշխան Մադաթովի ճակատամարտը Շամքոր գետի և Գանձակի բերդի մոտ, գեներալ Կոտլարևսկու Լենքորանի և Սալանդուզի կռիվները, իշխան Ցիցիանովի արշավանքները,— այդ բոլորը թեև իրանց բովանդակության կողմից շատ հետաքրքիր են, բայց ժամանակագրական կարգով դասավորված չեն: Գրքերի մեջ պատահում են զանազան հին ձեռագրներից արտադրած հիշատակարաններ, նշանավոր անձիքների շիրիմների տապանագրեր, Ղարաբաղի այլևայլ վայրերի մասին ժողովրդի մեջ մնացած ավանդույթներ և այլն: Իսկ որ ամենից հետարքիրն է, դա է մի ժամանակագրական ցուցակ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին, սկսյալ 1721 թվականից, մինչև 1813 թվականը: Այդ ժամանակագրությունը, հեղինակի ասելով, դուրս է բերել նա մի ձեռագիր Մաշտոցից, որը գրված է եղել տեր-Գասպար քահանայի ձեռքով:


Ինձ հետ առնելով Առաքել վարդապետի գրքերը, հեռացա Տող բերդից, մի օր այնտեղ մնալուց հետո: Այստեղից գնացի Ամարաս վանքը, իսկ հետո վերադարձա կրկին Շուշի բերդը:

Եվ այսպես ես անցա Ղարաբաղի բոլոր հինգ գավառները—Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ, որոնք հին ժամանակ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունները: Այդ ճանապարհորդությունը տևեց երկու ամիս: Որքան կարող էի, թե բերնացի և թե գրավոր տեղեկություններ հավաքեցի մելիքների պատմության մասին: Միևնույն ացքը ես պատմել էի տալիս զանազան անձինքների, համեմատում էի միմյանց հետո, ստուգում էի, հետո նշանակում էի իմ գրքի մեջ:

Հայտնի բան է, միայն ժողովրդական ավանդույթների վրա հիմնվելով, շատ դժվար կլիներ կազմել մի քանի դարերի շարունակ պատմությունը: Ժողովուրդը շատ անգամ շփոթում է ացքերը. մեկի գործողությունը մյուսին է վերաբերում, և ամենադժվարինն այն է, որ ժամանակագրական և տոհմագրական ճշտություններ չէ պահպաում, պատական իրղություններ տեղափոխում է կամ առաջ և կամ շատ հետո: Բացի դրանից, ժողովուրդը ունի իր լեգենդնրը, իր իդելները, իր սիրած հեոսները, որոնց ընծայում է նա այնպիսի մեծագործություններ, որոնք նրանց կատարածը չէին կարող լինել: Օրինակ, ինձ շատ անգամ պատահում էր նկատել, որ միևնույն պատմական իրողությամբ ամեն մի գավառի ավանդույթների մեջ ընծայում էին նույն