Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որի մեջ բնակվում է մի մահմեդական բեկ, որը այդ տոհմի կրոնափոխ եղած ժառանգներից մեկն է:

Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ: Այդ աշխատության հեղինակն է Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցը: Եթե մեր բոլոր վանքերի ծույլ, հացկատակ վարդապետները հետևեին Առաքել վարդապետի օրինակին, և իրանց շրջապատող ժողովրդի ու պատմական տեղերի ավանդությունները հավաքելով գրեին, դրանով ավելի մեծ ծառայություն արած կլինեին մեր գրականությանը, քան թե իրանց աղոթքներով:

Առաքել վարդապետը, իրավ է, իր պատմության մեջ ժամանակագրական կարգ չէ պահպանել, նյութերը իրանց տեսակի համեմատ չէ դասավորել, և նրա աշխատությունն ավելի մի անկապ հավաքածու է, քան թե պատմություն, այսուամենայնիվ նրա գրքերը բովանդակում են իրանց մեջ թեև անմշակ, բայց բավական առատ նյութեր պատմության համար: Երկու հատորները բաղկացած են 75 ընդարձակ գլուխներից և 428 երեսներից:

Նրա նյութեի մեծ մասը կարող էր ծառայել հայոց այսմանվուրքին, քան թե պատմոթյան. օրինակ, հանդիպում են դրանց նման շատ գլուխներ. «Պատմություն հրաշից ուրումն աղքատի», «Յաղագս մարդակերպ հարսնաքար անուանեալ վիմին», «Յաղագս ուրումն ագահ վաճառականի, թէ որպես եղև այր կատարեալ ի ձեռն սատանայի»— և այսպիսի գլուխների մեջ հանկարծ «Պատմութիւն Լանկ-թամուրայ»—մի բոլորովին անհայտ կտոր Լանկ-Թեյմուրի արշավներից:

Առաքել վարդապետի երկու հատորների մեջ կան և այնպիսի գլուխներ, որ կարող են ծառայել իբրև աղբյուր Ղարաբաղի մելիքների պատմության համար: Այդ տեսակ գլուխներից բավական ընդարձակ տեղ է բռնում Տիզակի Մելիք-Ավանյանների մանրամասն պատմությունը, սկսյալ Մելիք-Եգանից մինչև այդ տոհմի վերջին ժառանգները: Հետո Վարանդայի Մելիք-Շահնազար II պատմությունը, նրա հարաբերությունները Շուշի բերդի խաների հետ: Աղա-Մամադ-խանի վերջին արշավանքը, նրա սպանվելը Շուշի բերդում. Ղարաբաղի սովը և ժանտախտը Աղա-Մամադ-խանի արշավանքներից հետո, ժողովրդի ցրիվ գալը դեպի զանազան կողմեր: Կան և այնպիսի գլուխներ, որ նվիրված են ռուսաց