Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/370

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ջալալեանց», «Յաղագս պատճառեց հակառակ աթոռոցն Գանձասարայ», Յաղագս գաղթելոյ մէլիք-Մեջլումայ և մէլիք-Աբովայ, «Գալուստ Սարգիս միտրօպոլիտին ի Ղարաբաղայ ի Գանձակ» «Արշավանք մէլիքաց հայոց», «Հարցումն Արզումանայ լումեմնէ ախունդէ» Յաղագս դարձի մէլիք-Աբովայ ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամատ-խանին և Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամատ-շահին ի Վիրստ», «Յաղագս գալստեան Զուբովայ յաշխարհին Աղուանից» «Դարձ Զուբովայ ի Ռուսաստան», «Պաշարումն քաղաքին Գանձակայ և մահ մէլիք-Մեջլումայ», «Դարձ Աղա-Մամատ-շահին ի Ղարաբաղ և մահ նորա», «Դարձ մէլիք-Աբովայ ի Բոլինսէ հանդերձ բնակչօք», «Յաղագս մեծ սովուն Արցախու և յաղագս գնալոյ մէլիք-Ջումշուդայ առ կայսրն ռուսաց» ընդամենը 39 գլուխ: Մացյալ 8 գլլուխները վերաբերում են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին: Գրքույկը բաղկացած է 124 երեսներից: Սարգիս արքեպիսկոպոսը, թեև ինքը չէ հայտնում, բայց իր պատմությունը կազմելու ժամանակ մեծ մասամբ օգուտ է քաղել վերև հիշած Միրզա-Ադիգոզալի պարսիկերեն պատմությունից,-իսկ մնացյալ մասը հավաքել է ավանդույթներից: Անցքերը ժամանակագրական կարգով չեն դասավորված. տեղ-տեղ հանդիպում են տոհմագրական սխալներ, որդին և այլ: Ժամանակագրական թվականներ, որոնց շատերը չեն համապատսխանում իրանց ժամանակին: Ինչպես Ղարաբաղցի մելիքների պատմությունը նա «Պատմութիւն աշխարհին Աղուանից» է կոչում, այնպես էլ աշխարհագրական զանազան տեղերի անունները գործ է ածում հին պատմական ձևով, որոնց շատերը չեն համապատասխանում այժմյան տեղեին: Զարմանալու է, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովի Հայկ կամ Արամ չէ կոչում: Ես միայն աչքի առաջ եմ ունեցել Սարգիս արքեպիսկոպոսի գրքույկը, բայց նրան չեմ հետևել: Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազրովից:

6. Մի այլ տետրակ 16 մեծ երեսներից բաղկացած, կրում է այնպիսի վերնագիր՝ «Ծագումն Ղարաբաղու մէլիքների» Սար. Վ. Ջալալյանցի, բովանդակում է իր մեջ միայն 4 գլուներ I. «Ծագումն ազգին մէլիք-Աթամայ տիրպաետողին նահանգին Չարաբեդու» II. «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին»