Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«անգին գանձերը», որ մինչև այսօր հայտնի չեն եղել մևր գրականության մեջ:

4) Պատմական սխալներ, որ չի պիտի աներ ժամանակակից գրողը: «Գաղտնիք»-ի գործող անձիքը:

5) Հրեշավոր չափազանցություններ, որ զուրկ են պատմական ճշմարտությունից:

6) Ինչ անստուգություններ կարող են առաջ գալ պատմության մեջ, եթե ընդունվի այդ գիրքը իբև հարազատ մի գրվածք:

7) Մի քանի խոսք այն անձանց նկատմամբ, որոնք ոչ միայն ներելի են համարում Մակար վարդապետի վարմունքը, այլև մինչև անգամ ջատագովում են:

Սկսենք «Գաղտնիք»-ի հեղինակներից:

Դրանք երկու հոգի են. հայրը`՝ Աբրահամ Բեկնազարյանցը և որդին Ապրես Բեկնազարյանցը:

Թե հայրը և թե որդին, որ ամեն չնչին անցքերի մասին թվականներ են դնում, բայց իրենց ծննդյան թվականը չեն նշանակում, որպեսզի հայտնի լիներ, թե ո՞ր դարում էին ապրում այդ մի զույգ մատենագիրները և որքա՞ն ապրեցին, որ ամեն ինչ գրում են իբրև ականատեսներ իբրև ժամանակակիցներ և մանավանդ համարյա բոլոր անցերի մեջ՝իբրև անմիջական գործիչներ։

Թեև այդ տաօրինակ հեղինակների ծննդյան թվականները մնում են որպես գաղտնիք «Գաաղտնիք»-ի մեջ, բայց անգիտակցաբար բաց են թողնված գրքի մեջ այնպիսի հիշատակություններ, որոնցով շատ հեշտ է գտնել՝նրանց ծննդյան եթե ոչ ճիշտ թվականները, գոնե ավելի հավանականը։ «Գաղտնիք»-ի հենց առաջին գլխի սկզբում (եր. 17 որդի Բեկնազարյանցը յուր հոր մասին ասում է․

«Հայրս-Բեկնազարյանց Աբրահամն- Ներսես կաթողիկոսին մոտ յուր ուսմունքը ավարտած, նրա մոտ երկար ժամանակ մնացած և Ղարաբաղի հոգևոր և մարմնավոր կյանքի վերաբերյալ պատմություններ ընդօրինակած էր։ Այս այն Ներսեսն էր, որ նախ Երից-Մանկաց վանքի կաթողիկոսն էր և հետո եղած էր Գանձասարի կաթողիկոսը։ Գանձասարը Աղվանից մայր աթոռն էր, իսկ Երեց-Մանկաց վանքն սորա հակաթոռն»։

Այդ յուր տեղումը ես ցույց կտամ, որ հիշյալ Ներսեսը երբեք Ղարաբաղի պատմությամբ չէ զբաղվել և Ղարաբաղի պատմություն չէ գրել, որ նրա աշակերտ Աբրահամ Բեկնազարյանցը ընդօրինակած լինել յուր «Գաղտնիք»-ը կազմելու համար,- այլ,