Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդհակառակն, Ղարաբաղի պատմությունը գրել է և մեզ թողել է Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսը, որի հակառակորդն է Ներսեսը։ — Այժմ մեզ համար հետաքրքիր է գիտենալ այսքանը միայն, թե ո՞ր թվականներում էր ապրում այդ Ներսեսը, որպեսզի նրա համեմատ գտնենք նրա աշակերտ Աբրահամ Բեկնազարյանցի ծննդյան տարեթիվը։

Ներսեսը Երից-Մանկաց վանքում[1] հակաթոռ կաթողիկոս ձեռնադրվեցավ ընդդեմ Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսի և նրա կենդանության ժամանակ, հայոց 1155 թվի, իսկ փրկչական 1705-ին[2]:

Ով որ գիտե այդ Ներսեսի պատմությունը, թե որքան զբաղված էր նա յուր անընդհատ կռիվներով մի կողմից, Գանձասարի Ջալալյան Եսայի կաթողիկոսի հետ, որին ներհակ հակառակորդ էր, կաթողիկոս էր դարձել, մյուս կողմից՝ էջմիածնի Աղեքսանդր կաթողիկոսի և նրա հաջորդների հետ, մինչև Սիմոն կաթողիկոսը, որոնցից բանադրվեցավ նա իբրև ըմբոստ և ապստամբ[3], կրկնում եմ, ով որ գիտե այդ Ներսեսի պատմությունը, որ բացի հիշյալ կռիվներից, նա զբաղված էր և զանազան քաղաքական հարցերով,—֊ ով որ գիտե այդ բոլորը, կարող է համոզված լինել, որ նա

  1. Երից-Մանկաց վանքը գտնվում է Թարթար գետի ձախ կողմում, մի անտառապատ ձորի մեջ, հինգ թե վեց վերստաչափ հեռավորության վրա Ջրաբերդ ամրոցից։ Իսկ Գանձասարի վանքը, որ Աղվանից կոթողիկոսների աթոռատեղին է, գտնվում է Ղարաբաղի Խաչեն գետ ձախ կողմում, մի լեռան վրա:
  2. Այդ Ներսեսը նույնպես նույպես հակաթոռ, Սիմոն կաթողիկոսի ազգականն էր որ հիմնեց Երից-Մանկաց վանքը, և նրա տոհմից մի քանի հակաթոռ կաթողիկոսներ նստեցին հիշյալ վանքում, որոնք ոչ սակավ խոռովություններ հարուցին իրանց ժամանակում և Ղարաբաղի կործանման պատճա դարձան: Ներսեսի գործերի հետ ծանոթանալու համար խորհուրդ ենք տալիս կարդալ հետևյալ աշխատությունները. «Խամսայի մելիքությունները» եր. 34, 44, 51, 52, 11, 114, 116: «Ջամբռ» եր. 81-86: Ներսես կաթողիկոսի անունը գտնում ենք և Եկատիրինա I կայսրուհու 1726 թվի 22 փետրվարի հրովարտակի մեջ, ի թիվս Եսայի կաթողիկոսի, Եգան Իշխանի, (Տիզակի մելիքի Եգանի) և Ավան յուզբաշու անունների, որոնք այդ ժամանակ քաղաքական հարաբություններ ունեին ռուսաց արքունիքի հետ
  3. Աղվանից ապստամբները թե Գանձասարում և թե այլ տեղերում, որ հետո հայտնվեցան, ամենքը կախումն ունեին Էջմիածնից, ավանդական սովորության համեմատ, որ այդ երկրի առաջին կաթողիկոսը` Գրիգորիս Լուսավորչի աթոռն էր: Առանց Էջմիածնի, առանց մայր աթոռը, թույլտվության ձեռնադրվողները համարվում էին ապստամբ: