Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Նրանք հայր սուրբի վաո երևակայության ծնունդն են և ավելի ոչինչ…

Հէտևյալ գլխում ցույց կտանք այն պատկերը, որի մեջ գործում են այդ հերոսները:

Զ

Այժմ ներկայացնենք այն պատկերը, որի մեջ նկարագրված է Շուշի բերդի պաշարումը Աղա-Մամադ-շահից:

1795 թվին Աղա-Մամադ-շահը, 60.000 (՞ ) զորքերով պաշարում է Շուշի բերդը։ Բերդում ամրացրած է Իբրահիմ-խանը , որ իրան թե այդ բերդի և թե Ղարաբաղի իշխանն էր համարում: Շրջակա հայոց գյուղերի բնակիչները վաղօրոք փախել և մտել են բերդը: Այնտեղ պատսպարված են նաև Մակար վարդապետի հերոսների ընտանիքները— խնաձախցիք, Տները մնացել են դատարկ:

Խնածախցի «քաջերը», թվով 20 հոգի, այյուր են կրում դեպի բերդը, որպեսզի պաշարյալները առանց պաշարի չմնան։ Դրանք նույն «կայծակներն», «կարկուտները», «վիշապներն» և զանազան հսկաներն են, որոնց հետ ծանոթացանք նախորդ գլխում։ (Այստեղ Մակար վարդապետը մոռացել է յուր հերոսների իսկական նշանակությունը և, նրանց հասարակ գյուղացիների տեղ դնելով, ալյուր է կրել տալիս, մինչդեռ նրանց յուրաքանչյուրը մի քանի հազար զինվորների հրամանատար էր)։

Հանկարծ 20 հոգի խնածախցի ալյուր տանողներին պատահում են Աղա-Մամադ-շահի սարվազները (զինվորները)։ Այդ միջոցին խնածախցիների հետ միանում են 60 բալլուջացիներ, որոնք նույնպես ալյուր են տանում բերդը։ Մակար վարդապետի «քաջերի» թիվը դառնում է 8O հոգի։

Խնածախցի քաջերի թվում գտնվում է և «Ազրայելը»` Մակար վարդապետի ստեղծած հոգեհան հրեշտակը,— այսպես էր կոչվում «Գաղտնիք»-ի հեղինակ Աբրահամ Բեկնազարյանը։ Հոր հետ լինում է և որդին` Ապրես Բեկնազարյանը,— «Գաղտնիք»-ի երկրորդ հեղինակը, Ազրայելը, տեսնելով շահի սարվազներին, որ ուղիղ դիմում են դեպի Խնածախ, հասկանում է նրանց դիտավորությունը և պատրաստվում է մյուս «քաջերի» հետ պաշտպանե գյուղը։