Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անգամ հայելով Ատրպատականի հայոց ողորմելի վիճակին, տառապանէներն կրկին պաշարում են զիս։ Պարսկահայք մահահբավեր քնով ննջած են տգիտության խավարի տեսավ քողին տակ, և չկա այն ազգասեր ոգին, որ կարողանա զարթուցանել նրանց խորին թմրությունից։ Պարսկաստանի վիճակավոր առաջնորդն, փոխանակ մին օգնություն անելու, ինքնմեչծամեծ չարյաց պատճառ լինում է։ Ես շատ զարմանում եմ, որ այդպիսի անհոգ հոգևորականներու իշխանության ենթադրյալ ժողովուրդներն ինչպես ինչև ցայժմ չեն կորցրած յուրյանց ազգությունն․ մանավանդ Պարսկաստանում, այլազգաց տերության մեջ։ Այդ կարի անլուծանելի խնդիր եղած է իմ մտքին։

Ոհ, Հովհաննես եղբայր․ սկսյալ այն ժամանակից, որ Հայաստանն կորցրավ յուր երջանիկ սուրբ հայերեն, հայոց հոգևորականներն սկսած են հետցհետև դեպի ներքին աստիճանն դիմել․ փչացնելով յուրյանց բարոյականության և սրբազան պաշտոնի ճշմարիտ հատկություններն։ Որնքաջ կտեսնես ստորագրյալ նկարագրությունիցն։ Թեպետև շատ ուսումնականներ ազգի պասությունն այլոց չի հայտնելու համար մինչև ցայժմ ծածկած են թողել։

Միտքդ բեր Հայաստանի անթիվ վանքերն, մենաստաններն, անապատններն, անապատններն, նաև նույն սբ․ էջմիածինն և նոցա մեջ լեցաված անհարմար կրոնավորներն, որովք կարի վես սրտով պարծենում է հայոց ազգն։ Ի՞նչ օգուտ ունին այժմ այս աստուծու տաճարներն․- ուրիշ մին օգուտ ունին այժմ այս աստծո տաճարներն․ -ուրիշ մին օգուտ չունին, եթե ոչ բնակարան եղած են մոլի, հեշտասեր, ծույլ անձանց, որք ընդունելով կրոնավոր անունն, ազգն հովվելու պաշտոն ստանալով, ոթղած են յուրյանց հոտն անտերունչ, անօգնական գայլոց ժանիքներումն՝ ինքյանք առանձնացեալ են վանքերուսենյակներումն այնու հույժ դյուրին միջոց գտանելով՝ ազգն կողոպտելու և յուրյանց անպիտան կյանքն վարելու։ Ա՜հ, որպես երբեմն խարաղանավ արտաքսելով տեր ի տաճարիցն ապականիչ դպիրներն և փարիսեցինենն, ասում էր զայրագին- «Իմ տունս աղոթքի տուն պիտի կոչվի, բայց դուք արեցիք այր ավազակաց»։ - Երանի թե յուր աստվածային նախախնամությամբն ևս արտաքասեր մեր Հայաստնի սբ․ տաճարներիցն ապականիչ վարդապետներն։ Նաև մտածիր, թե որչափ մեծ արդյունք բաշխում են ջերմեռանդ հայք յուրյանց ազգային ուխտատեղիներուն, որոնք եթե հավաքվելու լինին առանձի տեսչությամբ շատ ազգոգուտ գործառնութւթյուններ կլինին նորանցով, իսկ