Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/518

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հասարակության մեջ,ուր տիրում է կիրքը և խավար նախապաշարմունքը,այլ կերպ լինել կարող չեր։Այդիսի հանգամանքներում միշտ հանբերությունը և հաստատ կամքը հաղթող են հանդիսանում․ուրախ եմ,որ դրանք ձեր մեջ կգտնվեն։ Այդ վաղեմի ճշմարտություն է՝ թե «ոսկին գետնի վրա չի մնա»,կհանդիպի նրան մի ճանաչող,որ վեր կբարձրացնե։Մի՜ հուսահատվեցեք,արդարև,շատ անգամ կեղծավոր շողոքորթողներ ավելի են աչքի ընկնում և համեստ աշխատողները անհայտության մեջ են մնում․իսկ դրանք ժամանակաոր բաներ են․ խաբեությունը վաղ թե ուշ,վերջապես մի օր կմերկանա․․․ Ես թե ձեր պատվին և թե իմ պատվին ընդդեմ համարեցի պպ․ Ասրուն և Սարգիսին նամակ գրելն․միյայն այսքանը կասեմ,որ ներկա տարվա հուլիս ամսին այստեղ կլինեմ․շատ բաներ ուրիշ ձև և ընթացք կստանան․․․ Կարդացի ձեր ուսումնարանի պրոգրման,չափից դուրս անկարգ է․ցավում եմ,որ հոգաբարձրությունը յուր պայմանով այդպես անիրավացի կերպով կապված է տեսչի հետ․այդ եզուիտը բավականին խորամանկ կերպով սանձահարել է նրանց․․․ Գրեցեք,որքան ձեզ հայտնի է,թե ի՞նչ էին գլխավոր շարժառիթները,որ չուզեցին ես տե՜ղվույդ ուսումնարանում մտնեի․ինձ շատ հետաքրքրական է այդ գիտենալ։Այլև հայտնեցեք,առաջնորդի ձայնը որքան ուժ ունի ուսումնարանի կառավարության մեջ,կամ հոգաբարձուներից որի՞ն ավելի են նախապատվում։ Պ․Սարգիսը վայրահաչ է,բայց պ․Ասրին այնքան վատ մարդ չէ,որպես դուք նկարագրում եք,եթե նրան կարողանաք հաճոյանալ,նա այնպես հո չէ,որ զրկե ձեզ վարձատրությունից․նա յուր հաշիվների մեջ ճիշտ է․ միայն մի փոքր պետք է նրա փառասիրությունը խունկ ծխել․այդպիսի հիմարները սիրում են այդ։ Մի նախանձեք Մուշեղյանցի փառքին․«ամեն ինչ ոսկի չէ,ինչ որ փայլում է»․խաբեությունը երբեք տևողական լինել կարող չէ․սիրամարգի փետուրներով զարդարված ագռավ դարձյալ կմը—

518