Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/519

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նա ագռավ․․․Այստեղ մեղաոր է կույր հասարակությունը,որ ընդունակ չէ որոշել անարժանաորը անարժանից․․․ Չգիտեմ ինչո՞ւ առաջնորդը չպատասխանեց իմ նամակին․մի՞ Թե նա այնքան մեծամտություն ունի․մի՞ թե նա չգիտե նրա փառքի ղեկը մասնաորապես իմ ձեռքումն է և կարղ եմ հակառակ կողմը դարձնել․․․Այնպես մարդկանց պետք է զգալ տալ իրենց ոչնչությունը․․․Այս միջոցներում որքան զանգատանաց թղթեր ստացավ մեր խմբագրությունը նորին սրբազնությունից․բայց ես չթողեցի տպագրվեին խնաելով նրա պատվին,միայն մինը տըպվսցավ։ Շարնակեցեք Ձեր նամակագրությունը,ես պատրաստ եմ միշտ պատասխանել,չխնայելով իմ օգնականությունը,որքան կարելի էր։ Ձեր բարին միշտ ցանկացող՝

Հ․Մելիք֊հակոբյանց

Հ․Գ․Իմ գրքերը,եթե ձեզ դժվարություն է պքտճառում․ Հանձնեցեք մեր ագենտին,թող նա սպասե մինչև իմ նորոգ կարգադրությունը,ժամանակ չունեցա առանձին նամակ գրել պարոնին։

15.

ՀԱՆԲԱՐՁՈՒՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Ի 1875,24մարտի,Թիֆլիս

Սիրելի բարեկամ պարոն Հ․Կարապետյան, Պարոն Հ․Ղազարյանի ձեռքով ուղարկած նամակը ստացա,որի մեջ ամենախելոնք տեղն այն է,որ գրում եք,թե Դավրեժի սրբազան առաջնորդը ինձնից դժգոհ է այն պատճառով,որ ես թույլ եմ տվել «Մշակի»մեջ տպվել է նրա պատվին դիպչող մի նամակ,և կամ,որպես թե նույն նամակը իմհեղինակությունն է և այլն։ Սրբազան առաջնորդին ներելի է այնպիսի ծուռ ու սխալ գաղափար կազմել մի մարդու մասին,որին չէ ճանաչում,և մանավանդ,որպես երևում է,յուր կյանքում որևիցե լրագրի

519