Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/521

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րո Իսկ ինչ վերաբերում է այն բանին, որ գուցե ես վշտացած լինեմ սրբազանից այնտեղի դպրոցի վարժապետության համար։ Այս բոլորրովին տղայական մտածմունք է, որովհետև Դարվրեժի դպրոցում վարժապետւթյունը մի այնքան նախանձելի բան չէ, որ ևս նրա չհաջողվելու համար ափսոսայի։ Ո՞վ եղավ պատճառը, Թե կիրակոսը և Թե Մարտիրոսը․― ինձ համար միևնույն է,ես ոչ մեկի դեմ ոխ կամ թշնամություն չունիմ ։ Միայն ես կդապարտեմ հայերի կորությունը, որ նրանք ընդունակ չեն իրանց հասարակական գործերը օրինավոր կերպով կառավարելու և լավն վատից ջոկել․․․

    Դուք ինքներդ գիտեք, թե որքան մեծ զոհաբերություն կլիներ իմ կողմից մի այնպիսի ստոր պաշտոնը ընդունելը, բայց ես հրաժարվեցա նրա համար միայն, որ մի փոքր ևս ծառայեմ Հայրենիքիս, որին ավելի պարտական եմ իմ գոյությամբ։
  Եթե կհանդիպեք սրբազանին, իմ կողմից ասացեք, թե հասարակական գործիչները այնպիսի չնչին բաներից չեն խրտնում, չեն հուսահատվում․ պետք է ունենալ կամքի և համոզմունքի հաստատություն և ազգային գործը հառաջ տանել։ Եթե մարդ սպասե, որ բոլոր աշխարհը նրան լավ ասե, որ ինքը մի բան շինե, այդ խիստ սնոտի և կոշտ փառասիրություն է։