Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/520

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գրություն կանոնները տեղյակ չէ։Բայց դուք,պ․Կարապետյան,իբրև Թիֆլիսում եղած մարդ և «Մշակի»խմբագրության պայմաններին շատ ու քիչ ծանոթ,դուք կարող էիք ցրել առաջնորդի սխալ կարծիքը իմ մասին։ «Մշակի»լրագիրը ունի խնբագրություն,մոտ տասն մարդիկներից կազմված,ամեն շաբաթ չորեքշաբթի գիշերներում լինում են խնբագրական ժողովներ,ուր կարդացվում են տպվելիք նյութերը,և ժողովի բազմության ձայնով կամ ընդունվում են,կամ հերքվում են և կամ փոփոխության են ենթարկվում։Ժողովի մեջ մի ձայնը բազմության դեմ ոչինչ նշանակություն չունեն․ուրեմն ես որքան ել ցանկանայի,իրավունք չունեի ասել ժողովին,որ նամակը չտպվի,երբ նա ընդանուր հավանությունբ ընդունվեցավ։Բայց ես իմ կողմից այսքանը կարողացա անել,որ համոզեցի ժողովին՝ ջնջել նամակից մի քանի տեղեր,որոնք չափազանց հարձակողական էին և ուղղակի անձնաորության էին դիպչում․որպես երևում էր,նամակը սաստիկ կրքով էր գրված և բավականին հմուտ գրիչի գործ էր։ Նամակների վերաբերությանբ յուրաքանչյուր խնբագրության պայմանն այն է,որ նա առանց խտրության դնելու կտպե ամեն մի նամակ,միյան թե յուր ուղղությանը բեմ չլիներ,և միշտ պատրաստ է խնբագրությունը հակառակ կողմի հերքումը նույն պես տպագրելու։Այսպես էլ պատահեցավ սրբազանի մասին տպված նամակի հետ և տպվեցավ նրա հերքումը։Կնշանակե,խնբագրությունը այստեղ անաչառ է,նա անձնական կիրք կամ թշնամություն չունի այս կամ այն անձը։ Իսկ ինչ վերաբերվում է այս կամ այն բանին,որ նամակը իմ հեղինակություն է,բոլորովի երեխա պետք է լինել և այսպես մտածել։ Նամակի իսկականը մնում է խնբագրատան մեջ,եթե սրբազնին ցանկալի կլիներ դատ բաց անել իմ կամ «Մշակի»խնբագրի հետ,նա կհամոզվեր,որ յուր կարծիքը սխալ է․