Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեր խոնարհությամբ կաշխատենք նրանց հետ վարվիլ որպես եղբայրներ։

Դրսում խորին մութ էր, պարոն Աշխարունին հրաժարական ողջույն տալով, հեռացավ։ Պարոն Մելիքզադեն մնաց այնտեղ։

— Եղբայր,— խոսեց նրա գնալուց հետո պարոն Խոսրովր,— թեպետ պարոն Աշխարունու խոսքերը հեռու չեն ճշմարտությունից, բայց դարեր հարկավոր են, մինչև մենք հայոց եկեղեցականներին սովորեցնենք՝ միաբանություն և եղբայրասիրություն։ Իսկ քո պսակը չէ կարելի թողուլ մինչև դարերի վերջը։ Շատ լավ. մենք չենք կամենա այստեղ հերձված գցել, միայն մի բան ասեմ քեզ, Ռուստամ, լսիր, եթե կամենում ես օրիորդ Սալբին քեզ կին լինի, առ նրան, փախիր դեպ հեռավոր աշխարհ, այնտեղ կատարել կտաս քո պսակը...։

— Ճշմարիտ, լավ է խոսում Խոսրովը,— կրկնեց մահտեսի Ավետիսը։— Մենք չենք կարող մարտնչիլ մի երկրի ժողովրդի հետ։

— Դուք կարծում եք աշխարհը շարժող մեքենան արծաթն է,— հացրուց պարոն Ռուստամը հորից։

— Հա, աշխարհի աստվածը այդ ժամանակում նույնպես արծաթն է,— պատասխանեց մահտեսի Ավետիսը։

Պարոն Մելիքզադեն վեր կացավ, նույնպես կամենում էր գնալ։ Պարոն Ռուստամը հայտնեց նրան, թե նրա խորհուրդը հավանական է, միայն պետք է խոսել օրիորդ Սալբիի հետ։ Պարոն Մելիքզադեն հեռացավ։

Բայց մի քանի րոպեից հետո, մի մարդ դուրս գալով պարոն Ռուստամի նախասենյակից, մութի մեջ, կտուրների վրայով գնալով, մոտեցավ պատին, յուր մեջքի պարանը կապեց պատից վեր ցցված ժանիքին, իջավ դեպի ցած, աներևութացավ խավարի մեջ։ Եթե մինը կհարցներ, թե ո՞վ էր այդ գիշերային դևը, մենք կասեինք, Ռես Վասակյանը, որ լուսամուտի առջև լրտեսում էր։

ԼԳ

ՍՐԻԿԱ

Կես գիշեր էր։ Պարոն Ռուստամը, յուր հյուրերը ճանապարհ դնելուց հետո, որովհետև շատ հոգնած էր, շուտով քնեցավ։ Հանկարծ նրա քնարանի դռները անլսելի ձայնով բացվում են։ Խավարի