Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուզում է, հայ ժողովուրդը գրականություն ունենա՝ նա պիտի ամենից առաջ։ Կռիվ հայտարարի այն պայմանների, քաղաքական այն կարգերի դեմ, որոնք արգելում են ժողովրդի, այդ հասարակական օրգանիզմի ազատ, բնական զարգացումը. նա պիտի աշխատի այնպիսի պայմաններ ստեղծել, որ ժողովրդի միջից դուրս եկող մարդիկ — Րաֆֆիներն ու Շիրվանզադեները անհատներ լինեն, այլ խմբեր, մասսաներ»[1]։ Ստ. Շահումյանը ճիշտ է համարել «Ջալալեդդինի» ընտրությունը Մ. Գորկու խմբագրությամբ լույս տեսած «Հայ գրականության ժողովածու»-ի համար։

***

Հայ գրականության կլասիկ Րաֆֆու նկատմամբ դրսևորված նիհիլիստական վերաբերմունքն է դատապարտում Ա. Միկոյանը, գտնելով, որ «Իհարկե. Պատկանյանի և Րաֆֆու որոշ երկերի մեջ նացիոնալիստական երանգներ կան, բայց կարելի՞ է արդյոք դրա հիման վրա հրաժարվել կուլտուրական այնպիսի ժառանգությունից, որն արտացոլել է պարսկական և թուրքական կեղեքիչների դեմ հայ ժողովրդի հերոսական պայքարի մի շարք էջեր, որոնց մեջ սիրով ու բարձր զգացմունքով երդվել է ժողովրդի կյանքն ու աշխատանքը։

Պատահական չէ, որ Րաֆֆին իր աոաջին ստեղծագործությունը ակնածանքով նվիրել էր Չերնիշևսկու գինակից Մ. Նալրանդյանին»։

***

Րաֆֆին կյանքում մի իսկական նահատակ է եղել։ Տողավարձ 2-4 կոպեկ ստանալով, կնոջ, զավակների, մոր, եղբայրների և ինը քրոջ հոգսը վրան, նա, մանավանդ վերջին տարիներին, աշխատել է օրը 18 ժամ, լուռ, մտազբաղ, անկյուն քաշված, միշտ համեստ, «մեծության կամ տարօրինակության ոչ մի արտաքին նշան չունեցող այդ մարդը» (Շիրվանզադե) իր գրչով գիտեր, սակայն, փոթորկել հասարակական կյանքն ու միտքը, ալեկոծել մարդկային բազմություններ։ Նա փառքով է պսակել իր գրական անունը, միշտ հանդիսանալով մտքի մշակ։ Նա հայ գրականության մեջ մարգարե գրողի տիպար է։

Րաֆֆին խոշոր ժառանգություն է թողել։ Նրա մեջ ընթերցողը տեսնում է մի ամբողջ դարաշրջանի արտացոլումը, հայ ժողովրդի անցյալի դաժան ու ողբերգական գոյավիճակի պատկերը և հերոսական բնավորությունը։ Վիպասանը ասպարեզ է հանել մեծ թիվ կազմող պրոբլեմներ ու հարցեր, որոնել է դրանք պատասխանը։ Բարդ է եղել նրա մտքի անցած ուղին, երբեմն հակասական, ստվերոտ կողմերով, բայց նա միշտ խիզախել է, որոնել, փնտրել է կյանքի հակասությունների, դարաշրջանի ծնած առեղծվածների լուծման բանալին։ Մի ղեկավար գիծ, մի հիմնական ուղղություն միշտ նկատվել է մեծ գրողի ստեղծագործության մեջ նրա զարգացման բոլոր շրջաններում — նրա կրքոտ կռիվը և անզիջում գաղափարական պայքարը ներքին և օտար բռնակալության դեմ, ֆեոդալիզմի դեմ. փողի և խավարի իշխանության դեմ, Րաֆֆին պրոգրեսիվ է իր էությամբ, պրոգրեսիվ է ստեղծագործությամբ, երբ բորբոքում է ազգային ազատագրության գաղափարը, Րաֆֆին ազատագրական պայքարի առաջավոր գաղափարախոսն է.

  1. Ստ. Շահումյան, Ընտիր երկեր, 1902-1918, Հայպետհրատ, Երևան, 1948, էջ 17։