Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արտասուքը և պարգևել նրանց մի զավակ։ Դրա համար վարպետ Պետրոսը միշտ տրտմության մեջ էր, թե տերը պատմեց նրան, յուր անապատը թողնելու և աշխարհ մտնելու համար։

Վարպետ Պետրոսը մի ջլուտ, երկայն և բարակ տղամարդ էր, նիհար և գունատ երեսով, խորն ընկած և շիջած աչքերով։ Նրա կերպարանքը սառն որպես մարմարիոն, կարծես թե, ցույց էր տալիս, թե նրա կյանքում միշտ չէր հեռացել նրանից անգութ հիվանդությունը։

Բաց թողնելով անապատը, թողնելով Սաղմոսը և Նարեկը, և գալով յուր հոր տունը, վարպետ Պետրոսը՝ մի առանձին սիրով խորամուխ եղավ այն բազմաթիվ կիսամաշ և քրքրված գրչագիր մատյանների մեջ, որ մնացել էին նրա պապերից։ Այդ թիլիսմայական գրքերի մթին առեղծվածները շուտով գրավեցին նրա խելքը, և նա կրկին անձնատուր եղավ խստակեցության։ Ամբողջ շաբաթներ, ամբողջ ամիսներ, առանձնացած յուր մռայլոտ աղջամղջին սենյակում, վարպետ Պետրոսը, անտանելի ճգնություններով չարչարելով յուր մարմինը, ծոմով և պահեցողությամբ մաշելով յուր անձը, այդ բրահմանական միայնակեցությամբ, անցուցանում էր յուր կյանքի ամենապատվական ժամերը։

Այդ մարդը կախարդ էր։

Նրա առանձնարանը նույնպես անտանելի էր, որպես նրա տարապայման կյանքը։ Ո՞վ կարող էր առանց սոսկալու մտնել այնտեղ, ինչեր չէր տեսնելու նրա այդ դժոխանման բնակարանում: Աշխարհում ամենայն առարկաներ, որոնք բերում են զարհուրանք, որոնք բերում են սարսափ, բոլորը գտնվում են այնտեղ.— բվերի չղջիկների չորացած մարմիններ, կապիկների, շների կառափներ, որոնց սպիտակ մակերևույթի վրա սև դեղով գծած են դևերի, սատանաների պատկերներ՝ այլանդակ և զարհուրելի կերպարանքներով։

Ոչ ոք այնպես մեծ համարում չուներ վարպետ Պետրոսի արվեստի և գիտության մասին, ո՛չ ոք այնպես չէր աստվածացնում նրան, որպես նրա կինը՝ մոլեռանդ տիկին Թարլանը։ Դա մի երկյուղած և բարեպաշտ կին էր, որ ապրում էր միայն աստծո համար, հեռու յուր ամուսին այրի խորհրդական առանձնարանից, յուր անձնական սենյակում, որ յուր ներքին կերպարանքով բացատրում էր նրանում բնակվող տիկնոջ բնավորությունը և նրա կրոնամոլական ճաշակը։ Այդ սենյակի մի անկյունում, պատուհանի հանդեպ, որ վարագուրած էր չթեղեն քողով, քարշ էր ընկած մի կանթեղ, որ