Էջ:Raffi, Collected works, vol. 1 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այդունքի մի որոշյալ մասը: Տոն օրերին մատաղներ էին զոհում, այցելում էին հրաշագործ ուխտատեղիներ, և ամեն կյուրակեմտի երեկո, լուսավորում էին իրենց գյուղի եկեղեցին բազմաթիվ մոմերով, որպեսզի աստուծո «սիրտը քաղցրանա» նրանց վրա և բախտավորն նրանց ծերությունը — մի զավակ բաշխելով։

Արդեն յոթներորդ տարին լրանում էր, վարպետ Պետրոսը և յուր կին տիկին Թարլանր սրբությամբ պահում էին սուրբ Կարապետի պասը։ Վարդավառից մի ամիս առաջ ուղևորվեց բազմաթիվ ուխտավորների քարավանը դեպի Մուշ։ Նույն ժամանակ վարպետ Պետրոսը յուր կնոջ հետ ընկերակցելով տեր-Առաքելենց մահտեսի Ավետիսին, որ յուր մտերիմ բարեկամն էր՝ ուխտավորների հետ ճանապարհ ընկան։ Այդ անբախտ մարդը՝ մահտեսի Ավետիսը, նույնպես անզավակ կնոջ այր էր, որ դիմում էր սուրբ Կարապետ նույն հույսով, որ նրան մի որդի պարգևեր։

Ուխտավորները կրոնական խորին հոգեզմայլությամբ ճանապարհին հանդիպում էին Հայաստանի բազմաթիվ վանքերին, որ այնքան բազմությամբ հայոց մոլեռանդ ազգը շինել է ամեն մի սարի վրա, ամեն մի ձորի մեջ, կղզիներում — իզուր վատնելով յուր հարստությունը... Այդ թամբալխանաներում— ծույլերի և տխմարների բնակարաններում—հավաքվելով ազգի մի կտրված և անպիտան մասը, սև մազե հագուստով սովոր են հրապուրել և թովել ջերմեռանդ ուխտագնացների սնահավատությունը և դատարկել նրանց քսակները...»

Տասնևհինգ օրվա ճանապարհորդությունից հետո, ուխտավորները անցնելով Հաղբակ, Վան, Բաղեշ՝ ոտք դրին Մշո դաշտի հողի վրա։ Երբ նրանք անցել էին Մուրատ գետը, որ երկու ժամվա ճանապարհ է մինչև սուրբ Կարապետի վանքը, ջերմեռանդ ուխտավորները ձիուց վայր իջան և սկսեցին բոբիկ ոտով, արտասոլք թափելով, աղոթք մրմնջալով, երկրպագություն տալով — գնար մինչև վանքը։

Վանքի սրահների, գավիթների բոլոր իջևանները էի էին ուխտավորների բազմությամբ։ Վարպետ Պետրոսը ներսը տեղ չգտնելով յուր ընկեր մահտեսի Ավետիսի հետ-իրանց վրանը կազմեցին վանքի շրջապատից դուրս մի բարձր սարավանդի վրա։

Մի օր, արևածագից խիստ կանուխ, երբ օդը թարմ էր ու գովացնող, երբ նա ծորում էր թփերի տերևների վբա անուշահոտ և քաղցրահամ մեղր (կազպ), երբ մի բարեբույր բուրմունք շնչում էը ամենուրեք՝ վարպետ Պետրոսը խռոված գիշերային երազներով՝