Jump to content

Էջ:Raffi, Collected works, vol. 3 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/239

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հայրապետը, Ապոն և Վարդանը առավոտյան գնացին պարոն Ղուդուկջյանին որոնելու. նրանք, երևի, չգիտեն, թե ինչ է պատահել մեզ հետ, տուն կվերադառնան և իրանք էլ կընկնեն փորձանքի մեջ։ Շուտով մի մարդ ուղարկիր, որ գոնե նրանց ասե, որ մի տեղում պահվեին և սպասեն իմ կարգադրություններին

Վերջին խոսքերը ավելի խոր խոցեցին խեղճ կնոջ սիրտը, ուրեմն իր սիրելի ամուսնուն ևս վտանգ էր սպաոնում, մտածեց նա, նա ի՞նչով էր մեղավոր, նա ի՞նչ էր արել... Բայց Սառան այնքան խելացի էր, որ նրանից ծածուկ չէին կարող մնալ իր ամուսնի մի քանի գիտավորություններր, որոնցից նա միշտ ցավալի հետեվանքներ էր սպասում

— Ո՞վ կգնա...—հարցրեց կինր վշտալի ձայնով և նրա բազմահոգ աչքերը կրկին լցվեցան արտասուքով։

Սառայի հարցմունքը անտեղի չէր։ Վտանգի ժամանակ երբ եղբայրը եղբորը ուրանում է, և մինչև անգամ նրա դեմ թշնամանում է— էլ ուրիշների վրա ի՞նչ հույս կարելի է դնել... Սառան իր ականջով լսեց, թե քանի րոպե առաջ Հայրապետի եղբայրները որպիսի բարկությամբ էին խոսում նրա մասին, և որքան գրգռված էին նրա դեմ։

Ծերունին հասկացավ Սառայի արդար գժգոհության պատճառը և տխրությամբ պատասխանեց նրան.

— Ես գիտեմ, որ ոչ ոք չի գնա... ես գիտեմ, որ վտանգի ժամանակ բոլորը կհեռանան մեզանից... Բայց Վարդանի երկու ծառաները՝ Սաքոն և Եղոն տանն են. դրանք համարձակ մարդիկ են և հավատարիմ։ Շտապիր շուտով հասկացնել նրանց գործի եղելությունը, իսկույն նրանք կգնան, կգտնեն Հայրապետին, Ապոյին և Վարդանին և ինչ որ պետք է՝ կհայտնեն նրանց։ Բավական է, որ ասեն թե պարոն Դուդուկջյանը կալանավորված է և մեր տան մեջ խուզարկություն արին, մնացածը նրանք կհասկանան։

Վերջացնելով իր պատվերները, ծերունին դուրս եկավ կանանոցից, համոզված լինելով, որ խոհեմ և խելացի Սառան կկարգադրե իր ցանկության համեմատ։

Բակում ծերունին նկատեց, որ կառավարության, կարգի օրենքի և արդարության ներկայացուցիչները,— զինվորները, վայելելով գյուղացու սեղանի առատ բարիքները, խմելով նրա գինին ե արաղը, այժմ ներկայացնում կին անկարգության մի ամբողջ բաբելոն։ Նա աչքերը խփեց և անցավ։ Նա չկամեցավ տեսնել բացարձակ լռություն, որ պատժել չէր կարող։