Այս էջը հաստատված է
Ամերիկայում, երբ Հնդկաստանից այնտեղ էր գնացեր։ Նա ուսել էր և շատ եվրոպական լեզուներ, և այնպես էր սիրում արհեստը ու գիտությունը, որպես հասարակաց բարօրության գործը։ Այո՛, ես շատ հետո իմացա, որ նա տեր Թոդիկի դպրոցից փախչելուց հետո իրան նվիրել էր ուսման և բարձր գիտությունների...
— Լավ, քանի որ դու բժիշկ ես, այլևս կասկածելու ի՞նչ ունես։ Ես ինչո՞վ կարող եմ խանգարել քո դերը,— հարցրի ես։
— Ես այնտեղ պետք է գաղեմ իմ հայությունը․․․— պատասխանեց նա վրդովված ձայնով, կարծես, նրան խիստ ծանր էր արտասանել այս խոսքը։
Նույն օրվա երեկոյան պահուն, երբ մութը պատել էր աշխարհը, մենք մտանք Վան քաղաքը։