Էջ:Raffi, Collected works, vol. 5 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 5-րդ).djvu/167

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատախոս սափրիչը զերծել, վերջացրել է մի թուրք էֆենդիի գլուխը և երեսը, այժմ, նրա առջևը չոքած, սկսել է իր փոքրիկ մաղաշով ականջի մադերը դարս տալ, և այդ ձանձրալի աշխատությունը հեշտացնելու համար, պատմում է նրան օրվա ղանադան նորություններ, պատմում է նրան ղանադան սիրային արկածներ «չոջուխների» կյանքից:

Սափրիչի օգնականը այդ միջոցին զբաղված էր մի այլ, ավելի կոպիտ գործողությամբ. նա պատրաստվում էր դուրս քաշել մեկի ատամը, հիվանդին, մի դատապարտյալի նման, չոքեցրել էին նրա առջև, մի մարդ ետևից կանգնած, բռնել էր հիվանդի գլուխը, մի այլ մարդ բռնել էր նրա ձեռքերը, սափրիչի օգնականը, ահագին աքցանը ձեռքին, մի կառափնահատ դահճի նման, մոտեցավ իր զոհին և աքցանի գլուխը տարավ նրա բերանը, մի քանի զորեղ ցնցումներ, մի քանի խուլ հառաչանքներ,— գործողությունը վերջացավ, աքցանը երկու արյունաթաթախ ատամներ ուներ բռնած իր բերանում...

— Կեցցե՜ս,— ձայն տվին նայողները,— մեկի փոխարեն երկուսը հանեցիր...

— Քո տունը քանդվի՞,— ձայն տվեց հիվանդը,— ցավեցած ատամը մնաց իր տեղում...

Բոլորր ծիծաղեցին։

Ուր և նայում էի, մի նոր տեսարան գրավում էր ինձ. ահա այնտեղ ժողովրդի երաժիշտները խումբով հատակի վրա նստած, ածում են իրանց նահապետական նվագարանները, մի աշուղ ոգևորությամբ պատմում է իր երգախառն վեպը, շրջապատողները խորին հիացմունքով լսում են նրան։

Փոքր-ինչ հեռու, ջերմ եռանդ մահմեդականը, իր լվացման ծերը վերջացնելով, նույնիսկ քարյա փոքրիկ ավազանի մեջ, որտեղ նարգիսների ջուրն էին փոխում, այժմ բարձրացել էր տախտակյա բազմոցի վրա, և բոլոր բազմության առջև, չոքելով, կանգնելով, և զանազան ձևով կուզուպարզ անելով, կատարում էր իր նամազը:

Այստեղ ավելի ուշադրություն էին գրավում մի տեսակ անձիք, որոնց կոչում էին «թիրիաքիներ». դրանց իսկույն կարելի է ճանաչել, ծալապատիկ նստած են ավելի խուլ և մթին անկյուններում, և ծուլանում են նայել, թե ինչ է կատարվում իրանց շուրջը: Գլուխները քարշ ձգած, նարգիլեի ծխաքարշը ատամների մեջ պինդ բռնած, աչքերը կիսախուփ, կարծես թե նիրհում են նրանք։ Ծխի