ՎԵՐՋԱԲԱՆ[1]
Մինչև այստեղ գծեցինք Դավիթ Բեկի և նրա զորապետների գործած պատերազմների լոկ ստվերագիրը միայն:
Իբրև օրինակ մենք մեջ կբերենք մի նկարագիր Դավիթ Բեկի կռիվներից, ուր երևում է նա իր վեհ հերոսական բնավորությամբ:
Մինչև Դավիթ Բեկը խաղաղեց իր հայրենիքի ներքին դրությունը, մինչ հայերը սկսել էին փոքր-ինչ ազատ շունչ քաշել, մի արտաքին վտանգ կրկին խռովեց նրանց հանգստությունը: Դավիթ Բեկը այժմ գործ ուներ մի հզոր թշնամու հետ, որպիսիք էին օսմանցիքը։
Սուլթան Ահմետի օրերում ահագին բազմություն տաճկաց զորքերի դիմում են դեպի պարսկական Հայաստանի մի մասը: Տիրելով Երևան քաղաքին, ասպատակելով հանդիպած ազգաբնակությունները, և ամեն ինչ սրի և կրակի մատնելով, 1726 թվին նրանք անցան Սյունյաց աշխարհը, նրանց թիվը հասնում էր յոթանասուն հազարի, այդ խառնիճաղանջ բազմությունը ուներ իր մեջ զանազան ազգերից և զանազան ցեղերից. նրանց մեջ կային մինչև անգամ հայեր: Նվաճելով Դավթի երկրի մի մասը, նրանք տիրեցին Յոթնաբերդին և Ղափանու գավառին: Երկրի հայ բնակիչները վերջին հուսահատության մեջ թողին Դավթին և մտան
- ↑ Վերջաբանը հեղինակի մահվանից հետո, ձեռագրից առաջին անգամ հրապարակվել է Աննա Րաֆֆու կողմից 1890 թվականին (ծանոթ. կազմողների):