Այս էջը սրբագրված է
Ա
ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԱՌԱՎՈՏԸ
«Իսկ յայսմ ժամանակի (Մերումանն Արծրունի, և Վահանն Մամիկոնեանն) աւերեցին զքաղաքսն, և գերեցին զբնակեալսն անդ... և զայլ գերութիւնս` գաւառաց գաւառաց, կողմանց կողմանց, փորի փորի, զաշխարհի աշխարհի, ածին ժողովեցին ի քաղաքն Նախճուան, զի անդ էր զօրաժողով իւրեանց զօրացն»։
Փաւստոս:
Առավոտ էր, Արարատյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը։
Արևի առաջին ճառագայթների ներքո` Մասիսի սպիտակափառ գագաթը փայլում էր վարդագույն շողքերով, որ աչք էին շլացնում։ Արագածի պսակաձև գագաթը չէր երևում։ Նա դեռ պատած էր ձյունի պես ճերմակ մշուշով, որպես մի ամոթխած հարսիկ, որ սքողում է յուր դեմքը անթափանցիկ շղարշով։ Կանաչազարդ դաշտավայրը, ցողված վաղորդյան մարգագետիններով, վառվում էր ծիածանի ամենանուրբ Հույներով։ Փչում էր մեղմ Հովիկը, ծաղիկները ժպտում էին, դալար խոտաբույսերը ծփում ու ծածանվում էին, և դաշտի խաղաղ տարածությունը օրորվում էր սքնաչելի ալեկոծությամբ։
Գեղեցի՛կ էր այդ առավոտը։
Րաֆֆի, Երկերի ժողովածու, 6. VII