Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Թռչունները ուրախ-ուրախ ճախրում էին մի թուփից դեպի մյուսը։ Գույնզգույն թիթեռները, գույնզգույն ծաղիկների նման ցանված էին օդի մեջ։ Սպիտակ արագիլը կարմիր ոտները հորիզոնական դիրքով ուղիղ մեկնած, լայն թևքերով թափահարում շտապելով դեպի Արաքսի մորուտները։ Ձեռնասուն եղջերուները վայրենի վիթն ու այծյամը, դուրս էին եկել Խոսրովի արքայական անտառներից, և ազատ, համարձակ վազվզում էին շրջակա մրգերի վրա։

Չէր երևում միայն մարդը։

Ամեն առավոտ, արծաթյա փողերի հնչյունը, որսորդական բրակների մռնչյունը, սիգապանծ նժույգների խրխինջը, խռով էին սորամուտ անասունների վաղորդյան հանգիստը։ Ամեհի վարազը սարսափելով նետվում էր մթին շամբուտների մեջ, իսկ իվամազ արջը ապաստանի տեղ էր որոնում։ Իսկ այս առավոտ չէյին նրանք,— չկային նախարարական իշխանազն պատանին է որոնց որսորդական ուրախ զվարճությունները մի առանձին կենդանություն էին բաշխում երեաշատ դաշտավայրին։

Ամեն առավոտ թռչունը կարդում էր յուր նախարշալույս մեդեդին, և նրա հետ լսելի էր լինում ժրաջան մշակի երգը։ Փլում էր մանգաղը, եռում էր գործը, և ոսկեղեն հունձքը․՝ յուր ռատ բեղմնավորությամբ՝ պարգևատրում էր վաստակաբեկ շիկանի աշխատանքը։ Իսկ այս առավոտ չկար հնձվորը, չկա հերկավարը։ Հասունացած արտը մնացել էր կիսաքաղ և անվտակելի արորը անգործ ընկած էր դեռ չվերջացրած ակոսի մոտ։

Ամեն առավոտ սուրբ տաճարի կոչնակի առաջին հնչման զարթնում էր հովիվը։ Ոչխարների անուշ բառանչը, արջառների րախ ձայնարկությունը կենդանացնում էին խոտավետ հովիտի խիստ ախորժելի աղմուկով։ Իսկ այս առավոտ չէին երևում ո՛չ վիվը, ո՛չ նրա հոտերը։ Ցիրուցան գառնուկները թափառում սար ու ձոր, և հայրակորույս որբիկների նման, կարծես որո էին հովվին։

Ամեն առավոտ, երբ ծագում էր տվընջյան լուսատուն, առաջին ճառագայթները ողջունում էին շինական աղջիկների խատանքը։ Կարմիր, դեղին, կապույտ հագուստներով, որպես կարմիր, դեղին, կապույտ ծաղիկներ, սփռված էին լինում նրանք գիներում, բանջարանոցներում և ագարակներում։ Երգում էին գործում էին։ Եվ նրանց ուրախությանը ձայնակից էր լինում