Էջ:Raffi, Collected works, vol. 7 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 7-րդ).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կզրկեր հորը այն բոլոր երանություններից, որ ապագայում պետք է վայելեր նա։ Այդ էը պատճառը, որ նա զգուշանում հանդիպել որդու ընդդիմադրությանը, և ամենայն ջանքով խուսափում էր հակաճառությունից, սպասելով, մինչև հանգամանքները ինքնըստինքյան կպարզեին յուր մթին կասկածները։

Սամվելի վերջին նկատողությունը Մերուճանի մասին՝ սաստիկ խիստ էր, բայց հայրը, անուշադրության տալով, դարձավ դեպի որդին այս խոսքերով.

— Բայց դու պետք է գնաս քեռուդ տեսնելու, Սամվել, և մորդ ձայնը մատուցանես նրան։ Նա շատ կուրախանա քեզ տեսնելով, չափազանց սիրում է քեզ։ Այս առավոտ մի քանի անգամ մարդ ուղարկել հարցնելու քո առողջությունը։ Դու դեռ քնած էիր։

— Ուրեմն գիտե՞ս, որ ես եկել եմ,— հարցրեց Սամվելը։

— Գիտե, և խնդրել է, որ այսօր ճաշին յուր մոտ լինենք։ Այնտեղ կլինեն և պարսից նշանավոր զորապետները։ Քեզ հարկավոր բոլորի հետ ծանոթանալ։

Մերուժանը հեռվից անցավ նրանց առջևից։

— Ես հենց այս րոպեիս կգնայի քեռուս մոտ, բայց նա այժմ զբաղված է երևում...

— Այո՛, նա դուրս է եկել բանակը դիտելու... և մի քանի կարգադրություններ ունի անելու... որովհետև այս օրերում պետք է գանք այստեղից...

— Իսկ ինձ չէ՞ հրավիրել Մերուժանը,— մեջ մտավ պատանի Արտավազդը։

— Հրավիրել է, սիրելիս, առանց քեզ ինչպես կարելի է,— ասաց իշխանը։— Դու էլ կլինես ճաշին, Արբակն էլ կլինի։ Մենք միասին կգնանք։

— Ես նրա հացը չեմ ուտի,— խոսեց համառ ծերունին, երեսը շուռ տալով։

Իշխանը ծիծաղեց։

Սամվելը նկատեց, որ իրանց ներկայությունը խանգարում էր հորը։ Որովհետև առավոտ էր, անդադար մարդիկ էին մտնում, այս ու այն գործի մասին նրա հրամանն էին խնդրում, և նա իբրև բարձր պաշտոնական անձն, պետք է բոլորին պատվերներ և հրահանգներ տար։ Այդ էր պատճառը, որ նախաճաշիկը վերջանալուց հետո, նա իսկույն վերկացավ, և կամենում էր դուրս գալ հոր վրանից։

— Դու կձանձրանաս մինչև ճաշ քո վրանում սպասեկով, Սամվել,— ասաց նրան հայրը։—

Եթե կամենում ես, կպատվիրեմ՝