«Դավիթ Բեկ» վեպը Րաֆֆին սկսել է տպագրել «Մշակ թերթում 1880 թ․, № 224-ից։ Այնուհետև հատված առ հատված վեպը տպագրվել է նույն թվականի № № 225, 226 227 231, 232, 233-ում։ Վեպի հիմնական մասը լույս է տեսել 1881թ․, դարծյալ «Մշակ»-ում, № № 6, 12, 13, 21, 25, 28, 31 և հաջորդ համարներում։ Վերջաբանը «Մշակ»-ում չի տպագրվել, այն կցվել է վեպին ավելի ուշ։
Վեպի առաջին, առանձին հրատարակությունը կատարվել է 1882 թ., ըստ բոլոր տվյալների «Մշակ» թերթի նույն շարվածքից։ Այդ տպագրության ամբողջ տեքստն ամփոփված է երկու գրքում։ Երկրորդ գրքի վերջում «Մի փոփոխություն» վերտառությամբ հայտարարության մեջ Րաֆֆին ասում է, թե 1881 թ․ Սյունիք կատարած իր ճանապարհորդությունից հետո անհրաժեշտ է համարել ճշտումներ մտցնել աշխարհագրական անունների մեջ և այդ ճշտումներն են, որ նա առաջարկել է «Մի փոփոխություն» հայտարարության տեքստում։ Այդ ճշտումները կատարվել են ներկա՝ 6-րդ հատորում։
«Դավիթ Բեկ»-ի այս հրատարակության տեքստը համեմատված է «Մշակ»-ի և 1882 թվականի տպագրությունների հետ։
Վեպը, 1882 թվականից հետո, լույս է տեսել 1890 թ. (Թիֆլիսում), 1904 թ. (Վիեննայում ), 1930-ական թթ-ին տպագրվել է Աթենքում և Բոստոնում։
1941 թ. Հայպետհրատը (Երևան) լույս է ընծայել վեպը իր երեք գրքով ու վերջաբանով։
Վեպը ստեղծելու շարժառիթները շատ էին։ Հայ ժողովրդի պատմությունը Րաֆֆու հետաքրքրությունների գլխավոր առարկաներից մեկն էր։ Այդ պատմության մեջ, մանավանդ 18-րդ դարի շարժումներում, Րաֆֆին որոնում էր նրանց առավել հերոսական էջերը։ Հայաստանի անկախության և հայ ժողովրդի ինքնուրույն գոյության համար մղվող պայքարը վիպասանի ստեղծագործական ներշնչումների անսպառ աղբյուրն էր։ Այդպիսի ներշնչումներ նա ստացել է