Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այլ որպես խրձիկ, կուկլա, զուգված, զարդարված մոդնի մագազինների պաճուճանքներով, և յուր դեմքը խարդախած արվեստական դեզերով...

Նա եղավ յուր տղամարդի համար մի նոր տանջանքի մեքենա, մի նոր հոգածության առարկա։ Նա գերի արեց յուր տղամարդին, որ առաջ նորա վերա իշխում էր, որո ինքը առաջ ստրուկն էր։

Արևելյան կյանքի մեջ, ուր հայ կինը դեռ ապրում է նահապետական շրջանում, ուր նա (որպես ոմանք մտածում են...) դեռ ստրուկ է յուր տղամարդի և տան ծերունիի կամքին, կինը ոչ միայն անկեղծ մաքրությամբ պահպանում է յուր բարոյական սրբությունը, այլ նա բաժանորդ է լինում յուր տղամարդի հոգսերին, նորա զբաղմունքներին, նա յուր տղամարդի հետ լծորդաբար կրում է յուր վերա ընտանիքի ապրուստի պիտույքը հաղթահարելու հնարները։

Այնտեղ կինը կուկլա չէ, և ոչ կրթյալ երիտասարդության ցնորքների առարկա։ Այնտեղ կինը ժիր և գործունյա տանտիկին է։ Նա թխում է յուր զավակների համար հաց, եփում է նոցա համար կերակուր, լվանում է նոցա լվացքը, կարում է նոցա հագուստը։ Նա օգնում է յուր տղամարդին նորա հողերի մշակության մեջ, կալսում է նորա կալը, մաքրում է նորա ցանքերը ավելորդ խոտաբույսերեն։ Նա օտար մարգի հետ գործ չունի։ Նա յուր սերը, յուր սիրտը նվիրած է յուր ամուսնուն։

Բայց մեր քաղաքի ազատություն վայելող աղջիկ-պարոնը խոհանոցը չի մտնում, որովհետև կերակուր եփելու համար խոհարարներ կային, նա հաց չէ թխում, որովհետև կռո-փռնչին միշտ պատրաստ էր այդ պաշտոնը կատարելու, նա հագուստ չէ կարում, որովհետև այդ դերձակների գործ է։

Ուրեմն ի՞նչ է շինում նա։

Գիշերները վարում է զվարճությունների մեջ, զարթնում է ժամը տասին, շատ անգամ տասներկուսին, մի երկու ժամ հարկավոր են նորան լվացվել, հագնվել և հայելվո առաջ երեսը կոկել։ Այնուհետև նա դուրս է գալիս փողոց, մագազիններին այցելություն գործելու, բուլվարները չափելու, պատերի վերա աֆիշաներ կարդալու և սիրուն տղերանց նայելու...

Ահա կանանց ազատության հետևանքը մեր կյանքի մեջ։