Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/479

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս և այն հարստահարություններից և կամ հրապուրելով զանազան խոստմունքներով ու հույսերով։ Մի փաստ, որին ես ականատես եմ եղել, կարող է բացատրել, թե այս եղանակով հաստատված եկեղեցին որքան հիմնավոր պետք է համարել։ Մի գյուղացի պարտքով վեր է առնում միսիոնարից մի քանի ոսկի և իր համար եզն է գնում։ (Նրանք շատ անգամ տոկոսով փող են տալիս, իրանց ունկնդիրներին ավելի պարտավորեցնելու համար)։ Այնուհետև գյուղացին մի քանի ամիս հաճախում է լսելու «պատվելիի» քարոզները, իսկ հետո դադարում է գնալ։ Միսիոնարը պահանջում է ոսկիները և ստանում է խորամանկ գյուղացուց մի այսպիսի պատասխան. «Ես արդեն վճարել եմ ձեզ իմ պարտքը. դուք տվեցիք ինձ մի քանի ոսկի, ես փոխարենը երեք ամիս ձեր եկեղեցին եկա. իսկ հիմա երբ փողը հետ եք պահանջում, պետք է երեք ամիս էլ դուք մեր եկեղեցին գաք, որ սերսվենք (այսինքն` «քվիտ լինենք»)»։ Իհարկե, դրանք պատահում են ավելի չափահաս մարդկանց հետ, բայց մանուկները, որոնք կրթություն են ստանում նրանց դպրոցներում, բավական տարբերվում են իրանց հայրերից։

Բայց դպրոցի աշակերտներն ևս, սկզբից կաշառվելով, մի տեսակ սովորում են փողի։ Աղքատ մանուկը, մտնելով միսիոնարի դպրոցը, ստանում է գիրք, թուղթ և բոլոր դասական պիտույքները ձրի. նա ստանում է շատ անգամ հագուստ և շաբաթական մի մասնավոր վճար։ Նա սովորում է ուրիշի հաշվով ապրելուն։ Նա դուրս է գալիս դպրոցից բոլորովին փոխված մարդ։ Սովորել է լավ հագնել, լավ ուտել, բայց չէ սովորել մի բան, որ կյանքի մեջ նրան հաց տար։ Իր հոր պարապմունքի վրա նա ամաչելով է նայում։ Ստիպված է դիմել միսիոնարին, որ իրան գործ տա։ Բայց միսիոնարն ամենի համար գործ չունի։ Նա մնում է անգործ և առանց ապրուստի։ Նա դառնում է ավելի թշվառ աղքատ, քան թե իր հայրը։ Այն ժամանակ պատրաստ է նա պատահած մարդու գիրկը ընկնել, իր կրոնը փոխելով, եթե նրան ապրուստի միջոց կտար։ Այստեղից է առաջ գալիս բախտախնդիրների այն հասարակությունը, որոնց ուրիշ անուն տալ անհարմար կլիներ, բայց միայն կոչել կրոնավաճառներ, որոնք կաթոլիկներից փախչում են դեպի բողոքականները, իսկ վերջիններից դեպի կաթոլիկները, որտեղ որ նրանց լավ էին վարձատրում։ Այդ պատահում է ոչ միայն մասնավոր անձերի հետ, այլ, ես գիտեմ մի ամբողջ բողոքական ժողովուրդ, ուր Ամերիկայի միսիոնարներն աշխատել էին ավելի քան քառասուն տարի և միլիոններ էին ծախսել, բայց երբ սկսեցին ծախսերի թիվը