Էջ:Raffi, Collected works, vol. 9 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 9-րդ).djvu/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարկն է, նրանց պետքերը, և ուսումնասիրել նրանց կյանքի և կացության բոլոր էական գծերը, նրանց տնտեսական վիճակը, անցյալ և ներկա քաղաքական դրությունը և այլն։ Բավական չեն միայն եղբայրական զգացմունքների արտահայտություններ կամ ազգասիրական դարտակ ցուցումներ, որ վերջանում են նրանով միայն, որ ողորմելի տաճկաստանցու համար օդեղեն ամրոցներ ենք ստեղծում, մինչդեռ նա իր գլուխը դնելու և հանգչելու տեղ չունի։

Մեր մեջ պետք է կազմվի փոխադարձ հասկացողություն։ Մենք դեռ չունենք ոչ մի օրինավոր շարադրություն Տաճկական Հայաստանի մասին։ Մի քանի հատ ու կտոր, չնչին, անիմաստ հոդվածներ ի՞նչ լույս կարող էին ձգել նրանց կյանքի վրա։ Մեզ պետք են կատարյալ ժողովրդագրական (էտնոգրաֆիական) տեղեկություններ, հիմնված փաստերի վրա ոչ միայն հայերի կյանքն ուսումնասիրելու համար, այլ թուրքերի, քուրդերի, չերքեզների և բոլոր ցեղերի, որ այժմ Հայաստանում բնակված են։ Մեզ պետք են կատարյալ աշխարհագրական տեղեկություններ Հայաստանի ազգաբնակության, արդյունաբերության, տեղագրության, ճանապարհների հաղորդակցության և նրա թե բնական և թե քաղաքական կյանքի մասին։ Մեզ պետք են ճիշտ վիճակագրական և տնտեսագիտական տեղեկություններ հայոց ազգաբնակության մասին առանձնապես և օտար ցեղերի մասին ընդհանրապես։ Մեզ պետք են մինչև անգամ գիտենալ Հայաստանում բնակվող ժողովրդների մեջ տիրող ոգին, նրանց բնավորությունները, ուղղությունը, ձգտումները, կրոնական և բարոյական զգացմունքները, մի խոսքով նրանց բոլոր մտավոր և հոգեբանական կողմը[1]։

Կ. Պոլսի հայոց մամուլը և նրանց գրականությունը չտվեցին մեզ վերոհիշյալ տեղեկություններից և ոչ մեկը, ոչ իրանք ցանկացան ունենալ. դրա մեջ պետք է որոնել նրանց անհաջողության ամենամեծ պատճառը։ Թուրքիայի գրական մարդիկն այն աստիճան անզարգացած և մանրին մարդիկ են (թեև, պետք է խոստովանվել,

  1. Որպես բացառություն, պետք է հիշել, որ պ. Գ․ Արծրունու դասախոսությունը «Թուրքաց հայերի տնտեսական դրությունը» վերնագրով, որ տպվեցա «Մշակի» № № 15, 16, 17, 18, թե իր բազմակողմանի բովանդակության կողմից, և թե հայացքների ճշտության կողմից ներկայացնում է մի գեղեցիկ օազիս Թուրքիայի վերաբերյալ մեր դարտակ և անապատացած գրականության մեջ, և ցավում ենք, որ Կ. Պոլսի մամուլը չհետաքրքրվեցավ հիշյալ աշխատությունով, և այդ մի տխուր նշան պետք է համարել նրանց անտարբերությանը դեպի այն բոլորը, ինչ որ իրական կյանքին և բնությանն է վերաբերում։