Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/198

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Փիսիկ-փիսիկ կատուի պէս
Քալվածքըս է նազերով.
Հէմ էսլի իմ, հէմ կէնճ իմ ես՝
Սեվ ու ցօլուն մազերով։

Կարճկէկ, կունտկէկ է իմ կօվտան,
Աքուս ալ ունիմ խիստ պարակ.
Խըթ կըկըտնիք ինծի լըման
Քաղաքացի պամպարակ։

Փիսիկ-փիսիկ թաթիկներով
Շատ վէքսիլներ կըրեցի.
Չարէկ կինը տըված առած
Ու ըսլովէն պատռեցի։

Մէմ ալ, մէմ ալ կնացի Մոսկօֆ,
Տըվի վէքսիլ ես նորէն,
Տասը քապիկ տըվի, առի
Ու պատռեցի մէկ ծարէն։

Եփ խարէրով ծօցըս տըրի
Մոսկօֆցիին խէնթ փարան,
Արթըխ քօշաս պահված՝ կանիմ
Փիսիկ֊փիսիկ մասրական։

Մարթոց սիրտը կիտցայ շահել,
Շինտը Ասծուն միտք ունիմ.