Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/22

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կարոտով մըտա Հայաստան աշխարհ։
Դարձյալ գիշեր էր. մըռայլ ու խավար
Տիրել էր հայոց առատ դաշտերը,
Բայց ա՜խ, ուր էին հունձք ու արտերը,
Ո՞ւր էր այն հայոց անխոնջ գեղջուկը,
Ո՞ւր էր հաստավիզ նորա գոմշուկը,
Ո՞ւր էին խեղճի արորն ու սամիք,
Կամ ուր մըշակի պարտեզն ու այգիք։
Սև ծուխ է պատել հայոց երկընքին,
Գեղեր, քաղաքներ տված կըրակին,
Անողորմ էրվում, տոչորվում էին,
Բոցեղեն լեզուքն հասնում ամպերին,
Դժոխք էր տեսիլն խեղճ հայոց երկրին...
Բայց քեզ ո՞վ նյութեց այդքան մեծ չարիք.
Երկնացող պարտե՛զ, հայոց աշխարհիկ.
Նախանձ էր տիրել այդ մարգի սըրտում,
Թե՛ օձ էր թընել նորա չար հոգում...
Այո՛, նախանձ էր, նախանձ դարևոր,
Որ մարդուս սիրտը այրելով բոլոր,
Ւսկ և իսկ սաստիկ, ահեղ ճայթմունքով
Դուրս ցայտում, վազում է մեծ հոսանքով.
Ինչպես այն, սարերն դըրսից հանդարտիկ,
Որոց վըրա հալվում չէ՛ փափուկ ձընիկ,
Հանկարծ կայծակներ ծընում են ծոցից,
Քաղաքներ ամբողջ այրվում են բոցից,
Այդպես նախանձի սերմունք սըպրդած
Հազկերտ արքայի սըրտի մեջ, հանկարծ
Հարյուր հարյուրով պտուղներ ծընուցին,
Պըտո՛ւղք—արժանի գեհենի հընձին։

5


Տեսա Ավարայր սարսափած ահից,
Անթիվ զորք նորա տիրել էր պարսից,
Հայոց գընդիկն էլ համարձակ ու քաջ
Քըմծիծաղ դեմքով կանգնած էր առաջ։
Ծագեց արևը, կատարք շողշողուն
Երևան եկան հայոց սարերուն,