Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/23

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Անոսր ամպերը կարմիր, ծիրանի
Գույներով ներկած՝ զարդ էին երկնի։
Ավետիս կարդաց նորեկ արևուն
տաղերով արտույտն արտերուն:
Տըղմուտր հեռվանց անուշ խոխոջով
Քերում էր ափերն փըռված վարդերով։
Հանդես էր բնության. միմիայն մարդը
Այն օր չէր կազմում բընոլթյան զարդը.
Ուրիշ մըտածմունք էր նորա հոգում,
Չար ոխ, չար նախանձ ու ատելություն.
Ճակատ ճակատի կանգնած անվեհեր,
Հայոց քաջորայք, պարսից կըտրիճներ,
Պատրաստ են չափել ուժերը բազկին,
Արյամբ կըշտացնել ծայրը նիզակին,
Սանձակոծ ձիանք, անճոռնի, փրղեր
Հողն էին փորում ոտով անհամբեր...
Հանկարծ բանակից դուրս եկավ Վարդան
Ու ահեղ կըռվին տվեց նա նըշան։

6


Յառաջ մատիք ինձ լսել,

Շառավիղք քաջին հայկայ,
ես կամիմ ձեզ արդ պատմել
Զազգասէր գործ Վարդանայ:

Գաբրիէլ Պատկանեան

Վարդան–զորավար իր ազդեն ընտրած,
Արյան դաշտի մեջ քաջ հանդիսացած,
Սըրտացավ հայոց դառը վիճակին,
Ոտք հանեց նոցա ընդդեմ գոռ պարսկին։
Չըկարաց տանել նորա վեհ հոգին
Կրոնի հալածմանը սիրելի,ազդին,
Թըրովն ու խաչով տվեց մեծ երդում—
Հաղթել կամ փառքով ընկնել գոռ դաշտում։
Եվ զորքը նույնը երդմամբ կըրկնեցին,
Մարմինքն ու հոգիքն ազգին զոհեցին։
Վերին ներշրնչմամբ Վարդան քա՛ջ գիտեր,
Որ օրհասական այն օր վերջինն էր