Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԵՐԿՈԻ ՈԻ ՄԻ



Ականջըդ երկու, ունիս մի բերան,
Հասկացի՛ր դու լավ,
Աշխարհիս վըրա կը լըսես շատ բան,
Ու խոսե՛ սակավ։

Աչքերդ երկու, ունիս մի բերան,
Հասկացի՛ր դու լավ,
Աշխարհիս վըրա կը տեսնես շատ բան,
Ու պատմե՛ սակավ։

Երկու ձեռք ու մի բերան դու ունիս,
Հասկացի՛ր ինձ լավ,
Օրնիբուն ու շատ պիտի աշխատիս,
Եվ ուտես սակավ։