Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Որ ես քեզ հետ ստեղծեցի միասին,
Ծակող փուշերն շատ կուսիրե իբր արոտ,
Ոտքով կոխել, և կմնա անվնաս.
Չվանի պես հուսած են յուր ջլերն,
Փորձե դու քո նրանի հետ ուժերն.
Յուր կողքերն են իբր ձուլած պղնձե,
Ո՞վ կարե որ նորա կոտոշն խորտակե։
Դու կարող ես Լեվիաթան վիշապը
Երկաթներով քաշել ափն պառկեցնել,
Լայնածավալ օվկիանոսի մեջտեղը
Կտարածե թռչող թևերն յուր փախչել.
Ծածկված է լուսո նման փուլերով,
Ամուր, ինչպես պղնձե շինած վահանով,
Տեգդ և թուրդ և ուրագդ սուր սրած,
Նա կը կարծե ինչպես եղեգ մեկ փթած։
Յուր մեծ սիրտը ջաղցաքարի կնմանի,
Եվ ատամունքն ահեղ որպես գերանդի,
Ո՞վ յուր ձեռն այնտեղ դնել չի վախնար,
Կռիվ տալու միշտ պատրաստ է անդադար,
Սուր֊սուր քարի ծայրից վրա կպառկի,
Եվ կոշտությունն բնավ չի դնիր մեկ բանի,
Յուր մեծ ուժին և զորության պատճառով,
Այն քարերն մեկ փափուկ ցեխ կարծելով։
Երբ որ կուզե վազել երթալ պատերազմ`
Ջուրն ու ծովը կըրակի պես կեռացնե,
Քուրայի պես մուխ կու հանե յուր կոկորդն,
Յուրյան հետով հորձաններն կբորբոքե,
Հուր կու թափեն յուր աչքերն բարկացած,
Ինչպես ածուխ փքսով սաստիկ վառվառած,
Ամեն հզոր կու վախեցնե, կու քշե,
Ինձ ևս դեմ հակառակիլ ո՞վ կարե։
Տիեզերաց լայնատարած մասերուն
Ինչ ժամանակ որ կարգ դնել կամեցա,
Արդյոք քեզմեն ուզեցի՞ ես մեկ խորհուրդ,
Կամ այս գործոց շատութենեն վախեցա՞.
Երբ հողն առի այս աշխարհի սկզբան
Առաջին մարդն ստեղծանել ինձ նման,
Ի՞նչ պատճառավ այն ժամանակ ինձ չասիր,