Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/293

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՆՎՆԱՍ ՄԱՐԴ



Փոխադրություն



Նվեր Մն. Թիմուրյանին



Живя согласно с строгою моралью,
Я никому не сделал в мире зла.
                         НЕКРАСОВ



Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումրս մարդու վընաս չի արի.
Արժանացա մեծ-մեծ պատվո ու փառաց,
Որ միմիայն նըպատակն էր իմ կենաց.
Տունըս առատ ազգի֊ազգի ուտեստով,
Սընդուկներըս լի թանկագին ըզգեստով,
Ծառաներըս մունջ, միշտ հըլու հրամանիս,
Անպակաս էր ոսկի, արծաթ գըրպանիս։

Բայց ո՞վ տեսավ երկրիս վըրա անփուշ վարդ,
Այսպես հավերժ փառքով լըցյալ լի կա մարդ.
Այո՛, հասան ինձ էլ օրեր դառնագին,
Բայց ի զո՜ւր, զի հանցավոր չէր իմ հոգին.
Ես մընացի Տիրոջ կամքին հընազանդ,
Աղոթելով տիվ և գիշեր ջերմեռանդ։
Հետևելով միշտ օրինաց աշխարհի,
Ես կյանքումըս մարդու վընաս չի արի։