Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N2 գ 414 Մթնասեր թըռչունք ձեներով խըռպոտ,
N2 գ 430 Հոգվոց հանելով, վայ գլխին տալով,
N2 գ 434 Պինդ պինդ ձեն տվին. «Ո՞ւր ես, ո՞ւր, Վարդան»։
N2 գ 439 Առավոտն, ավա՞ղ, կու լինի վատթար.
N2 գ 444 Գիշերվա Ժամի՞ն ուզաց թըշնամին
N2 գ 460 Նորա թուլացած բազկից էն ժամին
N2 գ 479 Հանգիստ ավանդել այս շունչըս վնրշին.
N2 գ 501 Կամ ազատ կյանք, կամ մահ ազնիվ տար հային»։

N2 գ-ում չկան 502—555 տողերը (տետրից պակասում են թերթեր)։ 15֊րդ հատվածը, ուր նկարագրված է Վարդանի թաղումը, խիստ տարբեր է մեզ չհասած այն նկարագրությունից, որի մասին խոսում է հեղինակը Մնացական Թիմուրյանին գրած նամակում (ՌՊֆ N 289)։ Ստորև բերում ենք նամակի համապատասխան տողերը. «...Այս ոտանավորը, որ քեզ կտա Անանյան-Վարդանի թաղումը ես-վաղուց հորինել էի երևակայությունումս, միայն թե հարմար Ժամանակ չէի գտնում թղթի ավանդելու, որ վերջապես կատարեցի, թեև այն չի հայտնեցի, ինչ որ ուզում էի, գեթ այն աստիճանի ազդու։ Նյութը միանգամայն շինովի է. ոչ մի պատմաբան, նաև Եղիշեն չի գրել նրա (Վարդանի) հուղարկավորությունը, մեզ հայտնի չէ այն ժամանակվա ծեսը. ևս առավել անկելոցն ի պատերազմի. պետք էր ստեղծել։ Դարձյալ չգիտեմ թաղման ժամանակ կայի՞ն արդյոք կնանիք. արդյոք Ավարայրումը թաղեցին նրան, թե տարին նրան կալվածք կամ մի ուրիշ տեղ. ես թաղում եմ նրան Ավարայրի դաշտումը, վրան սուգ ասել եմ տալիս նրա կնկան և աղջկան և զինվորներին. այս ամենը միասին առած լավ պատկեր է...»։

N2 գ 582 Թող լըռեմ, լըռեմ, թըշվառ պատանի,
N2 գ 593 Զըզված՝ հերքում է իրա վրայից։

ՔՅՈՌՕՂԼՈԻ

Վիպասանություն

(Անկատար)

(Էջ 36)

Պահպանվել են երեք ոչ֊ամբողջական ինքնագրեր` ՌՊՖ N 2ա (սկսվում է` «Ակաջ արեք, թարիֆ անեմ Քյոռօղլուի քաջ արարքը» տողով և վերջանում է՝ «Ո՞վ էր բնակիչը էդ դիվաբընակ վայրի սարերին» տողով, ընդամենը 72 տող), N 2բ և N 399 (սկսվում է՝ «Մահմուդ Սուլթան բըռնավորը՝ օրես երկու դար անցած» տողով և վերջանում` «Եվ ինչ որ քեզ պատմելու եմ` չի՛ մոռանաս ցօր մահվան» տողով, ընդամենը 52 տող)։ Առաջին անգամ պոեմի մասին հեղինակը ընդարձակ տեղեկություն է հաղորդում Գ. Քանանյանին գրած 1859 թ. հոկտեմբերի 21֊ի նամակում։ Ուշագրավ են նամակի հետևյալ տողերը. «...Հարցնում ես` ինչո՞ւ չեմ ընծայում հայոց գրականությանը մի նոր աշխատություն։ Արդեն երեքն եմ ընծայել քու բացակայության ժամանակ, որոնցմե մին արդեն տպեցի և կարծեմ որ այս նամակը ստանալիցդ 6—7 օր անցած՝ կստանաս: Բայց այս, ինչպես ինքդ էլ կհասկանաս, մեր նորածին տպարանի փորձն է և ոչ նշանավոր մի բան, թեև ինձ ասողներ կան, որ բավականին գեղեցիկ բան է։ Ձեռագիրներս