ԱՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԱՌԱԿՆԵՐ, ՀԵՔԻԱԹՆԵՐ
ԴԵՎ ՄՐՈԻՍ
(Ազգային ավանդություն)
(էջ 43)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊՖ, N 3։ Ինքնագրի վրա, վերնագրի կողքին հեղինակի ձեռքով, մատիտով դրված է՝ «Հյուսիսափայլի համար». ստորագրված է Մ. Վայելչյան: Բանաստեղծությունը «Հյուսիսափայլին» ուղարկած լինելու մասին հետաքրքրական տեղեկություն է պարունակում Մատենադարանի Պատկանյանների ֆոնդում (թղթապանակ N 146, վավերագիր N 193) պահպանվող՝ Մ. Նալբանդյանին հասցեագրված Ռ. Պատկանյանի նամակը, որը բերում ենք ստորև.
Մեծարգո պարոն Կոմս էմմանուել
Եթե չեմ սխալվում՝ յոթը ամիս կլինի, որ ես ուղղել էի պայծառափայլությանդ անվամբ մի ոտանավոր, որո վերնադիրը Դև Մրուս էր և խնդրել էի, որ Դուք հոգս տանեք մուծանել այն պատվական «Հյուսիսաւիայլ» օրագրի մեջ, որո խմբագրչին Դուք աշխատակից եք։ Իմ խնդիրքը անկատար մնաց, և այդ երկարատև միջոցումն ոչ տպվեցավ վերոհիշյալ ոտանավորն և ոչ պայծառափայլությունդ պետք համարեց պատասխան տալ և մեկնել չընդունելու շարժառիթն։ Անհայտ չէ պարոնիդ, որ Եվրոպական օրագիրների խմբագիրքը սովորություն ունին այդպիսի դեպքերի Ժամանակ նույնիսկ օրագրի միջոցով պատասխանել ում որ հարկն է։ Բայց բերանացի հայտնած պատճառը (որո ստուգությանը պատասխանատու չեմ, որովհետև բերանացի է) Ձեր իբր թե՝ հեղինակի չստորագրելն է։ Եթե օրագիրը միանգամ և միշտ հայտնել է թե չստորագրած գործ կամ շարադրություն մուտք չէ ունենալու յուր մեջ՝ այդ ժամանակ մասամբ արդար եք դուք. բայց ոչ ըստ ամենայնի, պատճառ՝ կարող է այնպես պատահել, որ միայն հեղինակին հայտնի պատճառներով նա կամենում է կամ թագուցանել ընթերցողներեն յուր անունը, կամ միայն պարկեշտությամբ չէ ցանկանում հրապարակի մեջ հանդես գալ. այս այսպես։ Բայց մի ուրիշ դիպվածք ևս կա, երբ շարադրվել առանց ստորագրողին (այսինքն հեղինակի անվանը) կարող է երևիլ որպես և իցե պարբերական գրքերի մեջ. և այդ` երբ որ հեղինակը անհայտ է միանգամայն. ինչպես որ Դև Մրուսը։ Գուցե ես պարտական էի այն անգամն գրել թե` ի՞նչ կերպով ընկել է այդ ոտանավորը իմ ձեռքը։ 1849 թ. Աստրախանում էի. մի այրի երիցուհոլ դարակը քրքրելիս՝ շատ ուրիշ թղթերու հետ այդ ևս ընկավ ձեռս։ Առաջի անգամն ուշկ չդարձուցի սորա վրա։ Բայց հետո տեսա, որ հետաքրքրիր բան է. մանավանդ շարադրած գոլով 1624-ին (հին ձեռագրի մեջ նշանակած էր տարին) կարող է դա ինչ֊ինչ մեկնել այդ մութ ժամանակվա անցքերեն և ժողովրդի զգացմունքը։