ԿԱԻԱՓԱՅԻՆ ՆԱՄԱԿԸ
(էջ 195)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 136, թ.8։ Գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։
ՍԸՌԸԽԼԸ ԿԱՐԱՊԵՏ
(էջ 197)
Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 148, թ. 14բ-15ա։ Գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։
ԿՈԻՏՄԸՉԷԼԷԿՆԵՐ
(էջ 198)
Պահպանվել է չորս ինքնագիր՝ ՌՊֆ, N N 1, թ. 22բ, 110ա, 110ե, 110զ և մեկ ընդօրինակություն` ՌՊՖ, N 148, թ. 8ա-բ։ ՌՊՖ, N1-ում երկրորդ կուտմըչէլէկը ունի «Անհնարին բան» վերնագիրը։ Առաջինը («Ֆոռմը թամամ կէմէշի») հեղինակի մի շարք այլ գործերի թվում տպագրվել է ՀԿԶ-ում (էջ 85)։ Մյուսը («Թե որ քուխնիեն») տպագրվում է առաջին անգամ։ Գրության թվականն անհայտ է։
N 1 1 Ֆօռմըս թամամ կէմէշի,
N 1 2 էրեսըս շունի կաշի,
N 1 3 Մէչըս դեվ է, վօչ հօքի,
N 1 4 Թէպէտ անունս հրեշտակի.
N 110ե 9 Յա [խունծօրի] ճուճուն [եօխ անիլ,-]
ՉԱՐ ԼՈՒԶՈՒՆԵՐ
(էջ 199)
Պահպանվել է մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 148, թ. 26բ: Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է ՀԿԶ, էջ 85։
ԵՐԿՈՒ ՔԱՌԱՏՈՂՔ
(էջ 200)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 109 (երկրորդ քառյակը ունի մեկ ինքնագիր ևս (N 45ա) և մեկ ընդօրինակություն՝ ՌՊֆ, N 147։ Ինքնագրում «Մինաս» բառի փոխարեն կետեր են։ Հետագայում անծանոթ ձեռքով կետերի վրա կապույտ մատիտով գրված է «Մինաս»։ Ինքնագիրը ստորագրված է Սյուլյուկ, «վագր» բառի վրա դրված է ծանոթության նշան և տողատակ ծանոթագրված` «тигр»: Ընդօրինակության մեջ «Մինաս» անունը լրիվ չի գրված, այլ ունի հետևյալ պատկերը «...աս»: Գրության թվականն անհայտ է։ Տպագրվում է առաջին անգամ։
ՕՑ ՈՒ ԱՇՈԻԽ
Հ ե ք ի ա թ
(էջ 201)
Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 45գ։ Գրության թվականն անհայտ է: Տպագրվում է առաջին անգամ։