Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

N 119 ինքնագրի տեքստային տարբերությունները.

2 [Սօխախ ու պազար թեհնա մարթ չի կար]
2 [Սօխախնէրուն մէչ հէչ] մարթ չի անցնիլ
4 [Ու Ռաստօվ] կերթան. Ո՜ւտէխ - չիմ ասիլ։
6 [Սատռվա սօխախն] սատին առչեվը
13 [Թէքնե էփպեյի քեֆլը]
19 Հէքիմը [ծան կուտա] ճարեր կըպերվի,
21 [Տղաքը] նաքա տօշակէն չէլան
26 Մէմէկ հարս կըտան [ու տան տեղ էղան,]

«ՓԻՍԻԿ-ՓԻՍԻԿ ԿԱՏՈԻԻ ՊԷՍ»

(էջ 192)

Պահպանվել է մեկ ինքնագիր` ՌՊֆ, 136, թ. 19 և երկու ընդօրինակություն` ՌՊՖ, N 27ա և N 148, թ. 1բ-2ա: Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ III, էջ 44-45։ N 136 7 Կնացե՛ք կըտէք ինծի լըման N 148 ընդօրինակության մեջ բանաստեղծության 7֊րդ քառյակը դուրս է թողնված (նշված է կետերով) և ունի արտագրողի հետևյալ ծանոթությունը. «(Վեցերորդ տան հաջորդ կետադրության տեղ գրված էր սա տունը.

Փիսիկ փիսիկ կլասնի էղա,
Իրիցփոխան, սթառշինա.
Իւմէտով իմ, էկած թռեթին
Ինծի կանին կօլօվա։

Բայց որովհետև վերջին տան հետ գրեթե համեմատ և նման է, ուստի շարքեն դուրս ձգիլ հարմար դատվեցավ)»։

Վերոհիշյալ 7-րդ քառյակի հեղինակի ինքնագրում ևս ջնջված է: Կրկնությունից խուսափելու համար ՌՊԵ III-ում հրատարակողը վերջին քառյակի վերջին երկտողը՝ Եփօր ինծի էկած թռէթին, Հալխը անէ կօլօվա,- դուրս է թողել։

Նույն հրատարակության մեջ բացակայում է նաև բանաստեղծության տողերը։

Ճանճ

(194)

Պահպանվել է մեկ ինքնագիր՝ ՌՊֆ, N 136, թ. 1 և մեկ ընդօրինակություն՝ N 148, թ. 1։ Գրության թվականն անհայտ է։ Առաջին անգամ տպագրվել է ՌՊԵ III, էջ 43:

N 136 ինքնագրի տեքստային տարբերությունները.

5 [«Ճանճիկ խնամի՝ ուտեխէ՞ն կուգաս»։]
6ա [Ուտեխէն էկա՞ծս կիտնալ կցանկաս,]
6բ Ուտեխէն էկա՞ծս կիտնալ կամենաս,
6գ Իմ ինչ արածս իմանալ կուզիս.
7 [Եզին մէկտեղ սապան կանէինք։]