Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մընացի մենակ՝ հոգիս վրդոված,
Ձեռներըս ծոցիս, գլուխս քարշ արած։
Եվ այնուհետև ամեն իրիկուն
Մընում եմ լուսնի խաղաղ ծագելուն.
Նորա տըխրամած դեմքը նայելիս՝
Հիշում եմ թըշվառ վիճակը ազգիս։
Ա՜խ, ցոլա՛, փայլե՛, տըխրադեմ լուսին,
Գուցե, քու փայլից փայլ տաս և հային,
Պատմե՛ շատերուն Վարդանի մահը,
Կամ` ի՛նչպես կորավ Հայ ազգի գահը,
Կամ ի՜ նչ վեհ սիրով սիրում էր Վարդան
Մայրենի հողը-աշխարհն Հայաստան: