Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/380

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Վէրտինա — երկուսնոց` թղթախաղում
Վէքսիլ— մուրհակ, անդորրագիր
Վինթ – թղթախաղի տեսակ
Վիրա — անդադար, անվերջ
Վքուս - ռուսական вкус բառից–ճաշակ
Վօթել—թափել
Վօլթա, ֆօլթա — զբոսանք, շրջագայություն

Տ



Տալախ–փայծաղ
Տահա — տակավին, դեռ, դեռևս, դարձյալ, էլի
Տաղտաղան — հոգս, տառապանք
Տամ — ռուսական дама բառից –տիկին
Տամլա — կաթված
Տայմա — հաճախ, շատ անգամ
Տայեամա — նեցուկ, թիկունք, օգնություն, պաշտպանություն
Տանղալախ — ոչ նորնախիջևանցի, դրսեցի
Տանտիլիկ — հոլ
Տապրա — անգամ
Տառէթ, տառաթ — շքեղ, պերճ
Տավա — քաշքշուկ, վեճ
Տարա — դրա
Տափռոս — ռուսական допрос բառից—հարցաքննություն
Տաքա – դրանք
Տաքլատ — ռուսական доклад բառից–զեկուցագիր
Տաք-ջուր—ջերմուկ, ներկա դեպքում` բուժարան, բուժավայր
Տեղին – դեղին
Տէյէմիշ անել– դիտել, նկատել, նշմարել, հետապնդել
Տէյին—որպես թե, ասելով, իբր թե, նաև` հանուն, համար
Տէնիշքէ — դրամ
Տէնքսըզ — անամոթ, լկտի, հանդուգն
Տէսօք — գեղեցիկ, սիրուն, ակնհաճո
Տէվէ – ուղտ
Տէրէ — ձոր, ձորակ
Տէրէճէ — դիրք, դրություն
Տէրպա — տեր հայր, քահանա
Տէֆթէր — տետր
Տըղա — երեխա
Տըպըզ — ճաղատ
Տիատեմ — կանացի գլխի զարդ
Տիզ, տիւզ — հարթ, ուղիղ, ներդաշնակ
Տիժար — դժվար
Տիլիմ — պատառ, շերտ
Տիմաց — դիմաց, հանդեպ, առջև
Տիչ — ռուսական дичь բառից—վայրի թռչուններ և մանր կենդանիներ
Տիպօնճի — միջնորդ, կավատ
Տիրեմ — դեղատնային կշռաքար, ներկա դեպքում փոքրիկ մաս, չնչին մաս
Տիրի — կայտառ, առույգ
Տիր-տիր – չափազանց, շատ
Տիւզէն– զուգում, զարդարում, պատրաստություն
Տիւտիւկ – դուդուկ
Տուժին — ռուսական дюжина բառից — 12 հատ
Տումա — ռուսական дума բառից — քաղաքային վարչություն
Տումանլը — մառախլապատ, մշուշոտ
Տուն — դու
Տռակիլ — ռուսական драгиль բառից — բեռնակիր, սայլապան
Տուպ — ռուսական дуб բառից – կաղնի

Ց



Ցօպալախ — գնդլիկ, չաղլիկ (երեխայի մասին)

ՈԻ



Ուլաֆ— վարսակ