Այս էջը հաստատված է
- Ուկոլ — ռուսական угол բառից-անկյուն
- Ումուռ — հոգս
- Ուռալով — աղմուկով, կանչելով, խմբով
- Ուռեալ — դաշնամուր
- Ուռեալի դպրոց — երաժշտական դպրոց
- Ուռուպա, ռուպա — զգեստի տեսակ
- Ուռուֆ — վախ, սարսափ, տեղահան
- Ուտէ՞խ — որտե ղ, ո՞ւր
Փ
- Փալուշկա — կեսկոպեկանոց
- Փախալ — նպարավաճառ, մրգավաճառ
- Փախըլկոտ – նախանձոտ
- Փախիլ — նախանձ
- Փախիլութիւն — նախանձոտություն
- Փաշքա — ռուսական пачка բառից — կապոց, փաթեթ
- Փառթի — խումբ, թղթախաղ ներկա դեպքում` մի խաղ
- Փասլոտ — ժանգոտ
- Փափաղան — թութակ
- Փափի — բադ
- Փէչ քալառիթեռ — վառարանի տեսակ
- Փէնճէրէ – լուսամուտ, պատուհան
- Փէյտահ անել — ճարել, ձեռք բերել
- Փիլօն — ֆարաջա
- Փէռատ, բէռատ — վատ, անճոռնի
- Փիթուն — ամբողջ
- Փիրփիրի հարփած – թունդ հարբած
- Փոշի — մետաքսե գլխաշոր
- Փռալեոթկա — միաձի կառք
- Փռիսյաժնոյ — ռուսական присяжный բառից — երդվյալ
- Փունճ — խմիչք
- Փուշտ — կնամոլ մարդ, լկտի
- Փուփուլիկ — գլխարկի տեսակ
Ք
- Քապիկ — կոպեկ
- Քասսա – ռուսական касса բառից դրամարկղ, գանձարան
- Քարվածք — սալահատակ
- Քեամիլ — վարպետ, ճարտար
- Քեարլը — շահավետ
- Քէտէր — վնաս, կորուստ, վնասող, ոտնձգող
- Քի — թե, իբր թե, որպես թե
- Քիպիր — ազնվություն, նամուս, ամոթ
- Քիվ — համեստ
- Քիրէմիթ — կղմինղր
- Քիւլհանի — մաշող, փչացնող
- Քիւֆ — բորբոս
- Քիւֆիւր – հայհոյանք
- Քլուպ֊պալ — պարահանդես
- Քովէքով — իրար մոտ
- Քռեդիթ – ռուսական кредит բառից – ապառիկ
- Քուչուռ — ռուսական кучер բառից — կառապան
- Քուպլիկներ — թղթախաղեր
- Քուպա — փոսիկ, թղթախաղի մեջ
- Քօնչինա — թղթախաղի տեսակ
- Քօշա — անկյուն
Օ
- Օթառ — ոչխարի հոտ
- Օթի կամ աթի — դեղ
- Օխ — նետ
- Օխ ու մըզրախ — նետ ու նիզակ
- Օխտնում — յոթերորդ
- Օղլուշախ – երեխաներ , զավակներ
- Օղունկ — եղունգ
- Օպա — բլուր կուրգան
- Օտա — սենյակ, տուն, շենք
- Օրթա – կենտրոն, մեջտեղ
- Օրթախ - ընկեր
- Օրի - ագուռ, թղթախաղի մեջ