Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ես կերթամք ասաց. Մոհմադի դուռը,
Հեռացնել հայեն մահաբեր սուրը»։

Ասաց ու իսկույն ճանապարհ ընկավ.
Բայց ճամփու վըրա նա տըկարացավ,
Մահվան մահճի մեջ գըրեց մեկ նամակէ
«Թե մեռնիմ, ասաց, Մոհմադին կուտաք»։

Շատ չի ապրեցավ արդար ծերունին,
Խոր աղետքի մեջ թողնելով հային.
Օրեր, ամիսներ դին անթաղ մընաց,
Եվ այն նամակը աջի մեջ սեղմած։

Երբ Մոհմադ կատղած Հայաստան մըտավ,
Սուրբի մարմինը տեսնել ցանկացավ.
Հազիվհազ ոտքը դըրել էր շեմքին-
«Ողջո՛ւյն քեզ, Սահակ», ասաց դիակին։

Ո՜վ հրաշք»... դին յուր ձեռքը կարկառեց,
Իբր կուզեր ասել, երբ թուղթը տվեց.
«Ի՞նչ խրնդիր ուներ քեզմեն Սահակը,
Տեղով կըպատմե քեզ այս նամակը»։

Լուռ էին ամենքն, լուռ որք շուրջ էին...
Ահ ու սարսափը պատեց Մոհմադին.
Կարդաց նամակը, խոր հոգոց հանեց.
Ու կատղած զորքը հայ երկրեն հանեց։