Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գարուն էր։ Ձյունը, սառույցը հալված,
Ամեն տան դըռներ, երդիկներ բացված,
Արևը վերեն վայր նայում էր հաշտ,
Ծիծաղում էին ձոր, հովիտ ու դաշտ։
Հայոց աշխարհը սիրուն է գարնան,
Նա եդեմական դրախտի է նըման,
Սոխակ ու արտուտ թըփի արտի մեջ
Օրնիբուն սաղմոս կարդում են անվերջ։
«Քույրե՛ր, խաղալու ձորն ի վայր երթանք»,
Ասացին իրար անմեղ հայ կուսանք.
Պահծու երփներանգ հագան նոքա շոր,
Պըճնազարդ գնացին ուղիղ դեպի ձոր։
Գույն-գույն հալավով ձորը փըռվեցան,
Խաղով, պարերով կուշտ զըվարճացան
Պանիր, կաթ ու հաց հետերն ունեին,
Խորտիկի նըստան ժամ միջօրեին։
Ինչպես չար բա զենանմեղ թըռչնակին,
Այնպես դարանած գունդ տըռփոտ պարսկին,
Ական թոթափել աղջըկանց վըրան,
Սուր ու զենքերով արագ թափեցան։
Հայ պարկեշտ կուսանք՝ խոստման մըտերիմ,
Որ տրվել էին հայ փեսաներին,
|
|