Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՄԱՐԳԱՐԻՏ



(Նվեր բարեկամական Խ. Չալխուշյանին)



Գաղտակուրի ծոց մի օր ընկել էր ավազի հատիկ,
Որ հեք ժըժմակին կըրել էր տալիս չարչարանք սաստիկ.
Ավազը օրեօր մեծանալով մարգարիտ դարձավ,
Եվ մարգարիտը արքայի թագի վրրա փայլեցավ։

Բանաստեղծ, ի՞նչ փույթ, որ քու սըրտի մեջ կան վշտեո հազար,
Չէ՞ որ քու վրշտից պիտ ծագի պատգամ քու ազգի համար։