Jump to content

Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կը ցածացնեմ մեջքս, որ դու հեշտ նստիս
Ես բերնովս կը բռնեմ քո թևիցը,
Կը բարձրացնեմ, կը լինիմ քեզ օգնական,
Մի՛ մնար այս օտար, հեռի երկրումը,
Երթա՛նք հասնինք քո հայրենին՝ Հայաստան։

Ա՜խ քաշեց այն սաստիկ խոցված Զարմայրը,
Հուր բոց բխեց խորոց հոգվույն և սրտին,
Վազեց արյուն լայնաբերան խոր խոցեն,
Խավար մահու պատեց աչքին և սրտին։
Ասաց՝ «Արի՛, իմ քաջ ընկեր մտերիմ,
Արի՛, ազնիվ իմ երիվար, իմ նըժույգ,

Ես չեմ կարող մյուս անգամ քեզ հեծնել,
Թամքիդ վերա առաջվա պես այլ նստել։
Ասպանդակիդ այլ չեմ կարող ոտ դնել,
Եվ ոչ ձեռքով սանձդ բռնել մետաքսյա.
Այլ չեմ կարող քեզ հետ շրջիլ սար ու ձոր,

Պիտի մնամ կարոտ կանանչ դաշտերուն։
Քանի՞ անգամ մենք պատերազմ ենք տեսած,
Քեզ հետ մտել, քեզ հետ ողջամբ դուրս եկած,
Ինձ շատ անգամ ծառայել ես մտերիմ,
Մեկ անգամ ևս կատարյա՛ իմ պաշտոնը,
Մեկ մոտ արի՛, ա՛ռ իմ հետին ողջույնը,
Սանձդ առնում այդ աներկյուղ քո գլխեն,
Մեկ համբուրեմ արտասվալից աչքերըդ,
Իմ ողջույնս տա՛ր հայրենի մեր երկիր։

Գնա՛, դարձի՛ր, շուտով հասիր Հայաստան,
Որուն կարոտ պիտի մընամ այս տեղը.
Գընա մեր տուն, Արմավիրին տար համբավ,
Որ չըսպասե յուր երկսայրի սուսերը,
Ասա՛` Հայոց ձեր նահապետ Զարմայրը
Գետին դրեց յուր երկսարյի սուսերը,
Ասա՛` Հայոց ձեր նահապետ Զարմայրը
Ձեռին չունի ահեղ գեղարդ և վահան,
Ասա՛` Հայոց ձեր նահապետ Զարմայրը
Այլ չէ կարող հըրաման տալ յուր զորաց: