Էջ:Raphael Patkanian, Collected works (II).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՂԱՅԻՆ ՍԻԻՐԷԹԸ



Աղա ըլալը խօլայ չի կիտնաս,
Աղաութինը ունի շատ ֆէնտեր,
Ուրիշ ֆասօնի խելք պիտ ունենաս,
Աղա լալն ունի շատ քար ու պատեր։

Ան ի՞նչ աղա է, վօթ կարթալ կիտնա,
Աղան, ատէթը, պիտ լայ անուսում.
Մեր հալխը չիտի՞ք, տայմա կըխընտայ,
Եփ տեսնես տիմացն խօլօք ու կիտուն:

Աղային սիրտը չար պիտի ըլայ,
Ինքը անկուշտում միլք ու ըստըկի,
Էրեսը տայմա թիթիզ ու չըըա.
Աղան չի պիտի ունենա հօքի։

Աղան պիտ նայէ խեղճ հալխին վըրան,
Ինչպես օչխարին կընայե չօպան.
Պուրթը պիտ կըտռէ, կաթը պիտ կըթէ
Ու անկե էտեվ կաշին սըկըրտէ։

Աղան խըղճմըտանք պիտ չի ունենայ,
Հավատն ալ պիտ լայ շատ низкий проб-ի
Տիմացը դրախտը պացված պիտ կիտնայ,
Եփ պասին ուտէ սիսեռ ու լօպի։

Աղային օրթին, ատեթը կըլայ
Չըռթմաճի, տենքսըզ, փուչ ու հօվարտա...
Լէ՛վենտ, աղէկ է չուանէ կախվիս,
Աղայի ախչկայ հետ չի կարքըվիս: