Այս էջը հաստատված է
ամբողջ մի կես տարի փնտրել եմ նրան քաղաքի բոլոր մութ խորշերում… նրան, իմ աննման Նատաշային, որի հետ ես անց կացրի այն գիշերը, մի անգամ աշնանը…
Եթե նա մեռել է արդեն, որ շատ լավ կլիներ նրա համար, թող հանգչեն հանգիստ նրա ոսկորները, իսկ եթե դեռ կենդանի է, խաղաղություն նրա տանջվող հոգուն. և թող երբեք նրա մեջ չարթնանա իր անկման գիտակցությունը… որովհետև այդ կլիներ նրա համար մի նոր, ավելորդ ու անպտուղ տանջանք…