Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բաջին շտապեց կարգի բերել յուր ցիրուցան եղած մազերը և հագուստն ուղղել։

Հայրապետը դռներից դուրս նայեց և իսկույն դեպի ներս շուռ գալով, ասաց. «սատանաների նախիրն եկավ, վե՛ր կաց ոտքի»։

Ներս թափվեցին մի խումբ կանայք խայտաճամուկ չարշովների մեջ փաթաթված, տնքտնքալով, ծանր հառաչանքներ արձակելով, ախ ու վախ քաշելով։

Հայրապետը չուխան հագավ և դուրս գնաց։

Մարիամ բաջին առաջ շարժվեց, որ հյուրերին ընդունի։