Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/162

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կարմրադեմ, հաստ և շեկ բեղերով մի մարդ էր։ Դա մի հին գրագիր էր, որ երկար տարիներ քաշքշվել էր պետական հիմնարկություններում։ Ինչպես Շըպպանիկն էր Շամախում հայտնի և նշանավոր որպես «զարանդիզի», այդպես և այս հին չինովնիկն էր հայտնի իբրև թամադա։ Ո՛ր հանդիսում, Ո՛ր հարսանիքում, վերջապես, ի՛նչ ուրախության տեղերում որ լիներ, նա միշտ թամադա էր ընտրվում, և այս պատճառով քաղաքում նրան կոչում էին ո՛չ յուր անունով, այլ — «թամադա-Կըճի»։ «Թամադա-Կըճին» նախ և առաջ հրամայեց խմել նորապսակների կենացը։

—Թագավոր-թագուհիի կենացը, հուռա՜, գոռաց նա, բաժակը բարձրացնելով։

— Հափ հափ, հուռա՝,— կրկնեցին հանդիսականները, բաժակները պարպելով։

Հետո «թամադա-Կըճին» հրամայեց կրկին լցնել բաժակները։

— «Կնքահայլ-Սոլդուշի» կենացը դարձյալ գոռաց նա։

— Հուռա՛։

— Մեկ էլ լցրեք բաժակներդ։

Հանդիսականները լեցրին իրենց բաժակները։

— Ղոսպոդա,— սկսեց թամադան,— էքստըրըննի օրշիյ կանպանիի կենացը։

— Էքստըրըննի, էքստըրըննի, հափ-հափ հուռա՜, — բացականչեցին միաբերան բոլոր հանդիսականները և կրկին դատարկերին իրանց բաժակները։

Այնուհետև թամադա-Կըճին մեկ էլ լեցրեց բաժակը, բարձրացավ ոտքի, ձախ ձեռը գրավ կողքին և կարճլիկ իրանը դուրս ցցեց։ Հանդիսականները հետևեցին նրա օրինակին։

— Ղոսպոդա՛, զա՝,— սկսեց թամադան մի առանձին շեշտադրությամբ։

— Զա՛— կրկնեցին բոլոր հանդիսականները։

— Զդարովիե,— շարունակեց թամադան։

— Զդարովիե,— կրկնեցին բոլորը։

— Նտշեդո։

— Նաշեղո։