Jump to content

Էջ:Shirvanzade, Collection works, vol. 1.djvu/207

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ստացավ, տերտերները քաշվեցին ներս, որ ժամերգությունն սկսեն։ Սանամը, որ Շամախու ամենաեկեղեցասեր պառավներից մեկն էր, զանգակների ձայնը լսելով, իսկույն չարշովը գցեց գլխին։

— Սուսան, մինչև հետ գալս չայը պատրաստիր, որ ցրտից գամ, մի երկու բաժակ տաք-տաք խմեմ,— հրամայեց նա, դռներից դուրս գնալիս։

— Աչքիս վրա,— պատասխանեց Սուսանը և շտապեց կատարելու յուր սկեսրոջ հրամանը։

Անցավ մի քառորդ ժամ Սանամի դուրս գնալուց և Սուանը գնաց խոհանոց, ինքնաեռը կրակ գցեց և կրկին վերադարձավ սենյակը։ Պսակվելուց հետո աոաջին վեց շաբաթվա ընթացքում Սուսանի առողջությունը բավական կազդուրվել էր։ Նրա նիհարած և վաղաթառամ երեսի վրա կրկին սկսեցին։ երևալ նախկին կայտառության նշանները։ Բայց ավաղ, այդ բարեփոխությունը երկար չտևեց։ Անցան առաջին շաբաթները, նա կրկին սկսեց թառամիլ, և այս անգամ ավելի արագ։ Սանամն այդ նկատում էր։ — Ախչի ի՞նչդ է պակաս, որ օրեցօր էդպես հալվում մաշվում ես,— հարցնում էր նա ստեպ-սաեպ։

— Չեմ իմանում,— պատասխանում էր Սուսանը, ամեն անգամ ծանր հառաչելով։

— Ախար էլի։

— Ով է իմանում, կարելի է նրանից է։

— Ինչի՞ց։

— Պատճառավոր…

— Դրո՞ւստ, երկու հոգիս ես։

Եվ այսպես, վերջապես, Սանամը գտավ յուր հարսի մաշվելու պատճառը և դադարեց անհանգստացնելու նրան յուր միատեսակ և ձանձրացուցիչ հարցերով։

Երբ Սուսանն առանձնացավ սենյակում նստեց թախտի վրա և սկսեց նիհարած ձեռներին նայել։

— Դրուստ է, շատ եմ լղարել, մատներս չոփեր են